Լրահոս

23.05.2011 13:59


Դատախազի տեղակալ. «Օրենքը պայմանավորված է համաներմամբ»

ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման 9-րդ նստաշրջանի 2011թ. մայիսի 23-ի նիստում քննարկվել է «ՀՀ քրեական դատավարության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին որոշումը: Օրենքի նախագծի հիմնական զեկուցող ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանն ասել է, որ օրենքը պայմանավորված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համաներում հայտարարելու մասին որոշմամբ:

Օրենքի նախագծով առաջարկվում է Քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածը վերամշակել նոր պարբերությամբ: Հոդվածը վերաբերում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին: Կետն առաջարկվում է մտցնել հետևյալ բովանդակությամբ. 35 հոդվածի 1-ին մասի 13-րդ կետում նշված հիմքով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե չի հատուցվել կամ այլ կերպ չի հարթվել հանցագործությամբ պատճառված վնասը կամ առկա է վեճ` հատուցման ենթակա վնասի կապակցությամբ: Այս դեպքում ևս գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանն ասել է, որ օրենքը պայմանավորված է նրանով, որ նախկին համաներման օրենքի կիրարկման ժամանակ հակասություններ էին դրվել նախաքննական փուլում եղած օրենքի ու արդեն իսկ դատապարտված անձանց վերաբերյալ:

-Այս ուղղումը մենք մտցնում ենք, որ այլևս նման խնդիրներ չունենանք,- ասել է Մ.Սարգսյանը:

Օրենքն ուժի մեջ է մտնում ընդունվելուց հետո հաջորդ օրը:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն ասել է, որ այս օրենքի նախագծով համաներման տակ մտնող անձանց շրջանակը զուտ ներկայացվող հոդվածով սեղմվում է, սակայն ընդհանուր օրենքի փոփոխությունների ընդունումը էական ընդլայնում է համաներման կիրառումը:

Նա նաև նշել է, որ նախաքննության մարմնի կողմից որոշված վնասը դեռևս վերին ատյանը չէ ու դա չի նշանակում, որ համաներում այլևս չի կրառվելու: Խոսքը նրա մասին է, որ թեև չկա դատական ակտ, սակայն հնարավոր է պատահի, որ հանցագործության պատճառած վնասը հարթված համարվի և այդ դեպքում որևէ արգելք չկա: Եթե հարթված չհամարվի, Դ. Հարութունյանի խոսքերով, այդ դեպքում սովորական գործընթացն ընթանում է, հասնում է իր դատական ավարտին, դատական ակտը մտնում է ուժի մեջ, որը կարող է լինել` հանցագործություն չկա ու արդարացում, հանցագործություն կա, բայց վնաս չկա և հանցագործություն կա, վնասի չափն այսքան է:

Երրորդ դեպքում, նրա խոսքերով, կկիրառվի համաներման ակտը: դա կարող է լինել կամ այդ փուլում կամ դատական ակտից հետո:

Օրենքի նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամաբ:

7or.am

   

Այս խորագրի վերջին նյութերը