Լրահոս

23.05.2011 13:57


ԱԺ-ն քննարկում է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին կոալիցիայի նախագիծը

ԱԺ-ն քննարկում է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին կոալիցիայի նախագիծը

ՀՀ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ սկսել է քննարկել ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին կոալիցիայի ներկայացրած նախագիծը: ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, որ այս լրամշակմամբ  իրենք խնդիր են դրել առաջարկել այնպիսի մեխանիզմներ, որոնք կունենան կանխարգելիչ նշանակություն և կբարձրացնեն հանրային վստահությունը:

-Եթե անգամ անձի մոտ առկա է գայթակղություն գնալու խախտումների, ապա մենք ի սկզբանե պետք է մեխանիզմներ ամրագրենք, որ այդ ցանկությունը, գայթակղությունը կամ հնարավոր անպատժելիության շանսը նվազեցնենք: Մենք նաև պարտավոր ենք ապահովել այնպիսի  հավասարակշռված մեխանիզմներ, որ երբ անգամ հանրության շրջանում դուք լսեք մեղադրանքներ, քննարդատություններ, որ առկա էին այսպիսի խախտումներ, ձեզ մոտ առաջին հերթին ծագի մեկ հարց` արդյոք դա հնարավոր է: Ցավոք, մենք շատ հաճախ ավելի հակված ենք բացասական բաներին հավատալու, ուստի մենք պետք է ստեղծենք այնպիսի մեխանիզմներ, որպեսզի նվազեցնենք այդ կասկածամտությունը,-ասել է Դավիթ Հարությունյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը