Վախճանաբանական քննարկումների շատացումն, ըստ հոգևորականի, օրինաչափ է
Վերջին շրջանում շատացել են աշխարհի վերջի վերաբերյալ կանխագուշակումները։ Մասնավորապես, ամերիկացի քարոզիչ Հարոլդ Քեմպինգը պնդում էր, որ հաշվել է Հայտնության օրը մաթեմատիկական վերլուծության հիման վրա. դա 2011թ. մայիսի 21–է։ Մայիսի 21-ը անցավ, իսկ աշխարհի վերջը չեկավ։ Նշվւմ է նաև, որ 2012թ.–ին լինելու է Ահեղ դատաստանը։ «Վախճանաբանական այս խնդիրը մշտապես եղել է քննարկումների առարկա. սակայն Քրիստոսը՝ Ինքը, նշելով, որ ոչ ոք չի կարող իմանալ աշխարհի վախճանի կոնկրետ պահը, տվել է դրա մասին հստակ նշաններ՝ Արեգակը պիտի խավարի, Լուսնի լույսը խամրի, տիեզերական մեծ փոփոխություններ տեղի ունենանե,- այսօր հրավիրված ասուլիսին ասել է տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը։
Աստղագետ Արեգ Միքայելյանն էլ նշեց, որ տիեզերական բախումները, ինչի մասին ևս շատ է խոսվում, խիստ հազվադեպ են։ «Երկիրը փոքր մոլորակ է. նրա հետ բախումը կարող է տեղի ունենալ մի քանի միլիոն տարին մեկ անգամ»,-ասել է նա։
Միևնույն ժամանակ, վախճանաբանական քննարկումների շատացումն, ըստ հոգևորականի, օրինաչափ է«Պետք չէ վախենալ Քրիստոսի երկրորդ գալստից, ինչպես քրիստոնյան իրականում չպիտի սարսափի մահվանից։ Ի վերջո դա լինելու է հավիտենական կյանքի ժառանգության վերջնական հանգրվանը։ Իսկ շահարկումների մեջ գործարար նպատակներ ունեն որոշ կրոնական կազմակերպություններ»–ասել է տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը։