Կարծիք

22.02.2021 13:50


VPN-ը շատ պոպուլյար բան է աշխարհում, հատկապես ոչ այդքան ազատ երկրներում

VPN-ը շատ պոպուլյար բան է աշխարհում, հատկապես ոչ այդքան ազատ երկրներում

Էսօր իմացա հայտնի ֆեյքի գործի մանրամասները և «ապացույցները»: Ուրեմն պարզվումա, որ ֆեյքը և Սաղաթելյան Արան (նաև Կարեն Բեքարյանը) նույն IP-սերվերից են օգտվել, որը գտնվումա, ուշադրություն, Մոլդովայում: Ով չգիտի դա ոնցա հնարավոր, հուշեմ, որ կա այդպիսի բան VPN, որը հնարավորություն է տալիս օգտվել արտասահմանյան սերվերներից, եթե չես ուզում, կամ չես կարող օգտվել քո երկրի սերվերներից: Շատ պոպուլյար բանա աշխարհում, հատկապես ոչ այդքան ազատ երկրներում, որտեղ մարդիկ սահմանափակ ինտերնետ ունեն, որոշ կայքեր փակ են և այլն: Տվյալ դեպքում խոսքը գնացելա ProtonVPN ծառայության մասին, որը տարելա Մոլդովա: Էդ ծառայությունից օգտվում են հարյուր հազարավոր մարդիկ աշխարհում, Apple Store-ից անվճար կարաք քաշեք: Յուրաքանչյուր մարդու, ով ունի այդ ծառայությունը, կարելի է կապել Գագիկ Սողոմոնյան ֆեյքի հետ:
Որ ասում եմ սրանք կատարյալ դեգենեռատ են, չեք հավատում:

Արեն Ապիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը