«Անկարայի հետ S-400-ների 2-րդ խմբաքանակի վաճառքի բանակցությունները շարունակվում են»․ Ռուսաստան
Ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի հարցում Անկարայի վրա ամերիկյան կողմի ճնշման ֆոնին ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ»-ի տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտարարել է, որ Թուրքիայի հետ շարունակվում են բանակցությունները այդ համակարգերի 2-րդ խմբաքանակի վաճառքի շուրջ:
«Ռուսաստանից S-400 համակարգերի 2-րդ խմբաքանակի գնման վերաբերյալ Թուրքիայի հետ բանակցությունները երբևէ չեն դադարեցվել կամ սառեցվել: Դրանք շարունակվում են այնպես, ինչպես, որ ծրագրված է եղել»,-ասել է ռուսական զենքերի արտահանման ընկերության ղեկավարը:
Ռուսաստանի ռազմատեխնիկական գործակցության գծով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևն էլ ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի հետ բանակցություններում զգալի առաջընթացի մասին:
Հիշեցնենք, որ Ջո Բայդենի ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո Թուրքիան հայտարարեց թուրք-ամերիկյան հարաբերություններում լուրջ հակասությունների պատճառ դարձած S-400 համակարգերի հարցում որոշակի զիջումների պատրաստակամության մասին:
Մասնավորապես Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարեց, որ Անկարան կարող է մշտական մարտական հերթապահության մեջ չընդգրկել ու մասնակիորեն օգտագործել Ռուսաստանից գնած S-400 ՀՕՊ համակարգերը: Աքարը ավելացրել էր նաև, որ Անկարան դա կքննարկի ՆԱՏՕ-ի իր գործընկերների ու ԱՄՆ-ի հետ։

Աղբյուրը՝ ermenihaber.am