Աշխարհ

22.02.2021 08:03


«Ռոմային» չհաջողվեց կոտրել 10 հոգով մնացած «Բենևենտոյի» դիմադրությունը, Մխիթարյանը խաղաց 82 րոպե (տեսանյութ)

«Ռոմային» չհաջողվեց կոտրել 10 հոգով մնացած «Բենևենտոյի» դիմադրությունը, Մխիթարյանը խաղաց 82 րոպե (տեսանյութ)

Հարձակողական ոճի կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը եղել է հռոմեական թիմի մեկնարկային կազմում և փոխարինվել 82-րդ րոպեին՝ խաղադաշտում իր տեղը զիջելով Ստեֆան Էլ Շարավիին:

Հայ ֆուտբոլիստն Իտալիայի Ա սերիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 22 հանդիպման (բոլոր դեպքերում՝ մեկնարկային կազմում)՝ դառնալով 9 գոլի ու 8 արդյունավետ փոխանցման հեղինակ։

«Ռոման» 23 խաղից հետո վաստակած 44 միավորով եզրափակում է աղյուսակի լավագույն եռյակը: Այնտեղ են նաև նույնքան հանդիպումներ անցկացրած «Ինտերն» (53 միավոր, 1-ին հորիզոնական) ու «Միլանը» (49 միավոր, 2-րդ տեղ):

«Բենևենտոն» 23 հանդիպումից հետո ունեցած 25 միավորով 12-15-րդ հորիզոնականներն է կիսում նույնպիսի ցուցանիշներ ունեցող «Բոլոնիայի», «Ուդինեզեի» և «Ֆիորենտինայի» հետ:

Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմի համար սա ընդամենը 2-րդ ոչ-ոքին էր (նախորդը՝ «Ինտերի» հետ 17-րդ տուրի մրցավեճում՝ 2-2) առաջնությունում վերջին 13 խաղերում: «Գայլերն» այդ ընթացքում տոնել են 8 հաղթանակ, կրել 3 պարտություն:

Ֆիլիպո Ինձագիի գլխավորած թիմն Ա սերիայում իր առանց հաղթանակների շարքը հասցրել է 7-ի՝ այդ ընթացքում գրանցելով 4 ոչ-ոքի, 3 պարտություն: «Բենևենտոն» առաջնությունում վերջին անգամ հաղթել է հունվարի 6-ին, երբ 16-րդ տուրում հյուրընկալվելիս 2-1 հաշվով առավելության է հասել «Կալյարիի» նկատմամբ:

Թիմերն Ա սերիայի շրջանակում, ընդհանուր առմամբ, հանդիպել են 4 անգամ, և «Ռոման» տոնել է 3 հաղթանակ, 1 դեպքում թիմերը խաղաղությամբ են բաժանվել:

Աղբյուրը՝ vnews.am

Այս խորագրի վերջին նյութերը