Լրահոս

23.06.2011 00:02


ԼՂՀ հ/կ–ներ.«Առ ոչինչ ենք համարելու հիմնարարար սկզբունքները հաստատող՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված ցանկացած փաստաթուղթ»

ԼՂՀ հ/կ–ներ.«Առ ոչինչ ենք համարելու հիմնարարար սկզբունքները հաստատող՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված ցանկացած փաստաթուղթ»

Վերահաստատելով նախկինում արված մեր բոլոր հայտարարությունները հակամարտության կարգավորման Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկվող Հիմնարար սկզբունքների վերաբերյալ՝ հայտարարում ենք, որ առ ոչինչ ենք համարելու այդ սկզբունքները հաստատող՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված ցանկացած փաստաթուղթ։ Մեզ համար ակնհայտ է, որ ոչ մի միջպետական համաձայնագիր չի կարող ունենալ իրավական ուժ, եթե այն` 1) ուղղված է մարդու հիմնարար իրավունքների սահմանափակմանը, 2) կնքվում է ուժի կիրառման սպառնալիքի և տնտեսական հարկադրանքի ազդեցության տակ, 3) նսեմացնում է ազգային-ազատագրական պայքարում հաղթած ժողովրդի արժանապատվությունը և նրան զրկում իր հաղթանակի արդյունքներից։ Շարունակում ենք մնալ այն համոզման, որ Ադրբեջանի և ԼՂՀ միջև խաղաղություն հաստատելու միակ ճանապարհը մեր պետության անվերապահ միջազգային ճանաչումն է և ըստ այդմ էլ դրական հանգամանք ենք համարում նորերս ԼՂՀ իշխանությունների հայտարարությունները ի նպաստ արցախյան հանրության այս դիրքորոշման։ Ուստի սույն թվականի հունիսի 24-ն Կազանում հանդիպող երեք պետությունների նախագահներին մենք կոչ ենք անում հաշվի առնել այս քաղաքական իրողությունը և քաղաքական կամք դրսևորել խաղաղ բանակցությունների նոր ձևաչափ ընդունելու համար։ Տարածաշրջանում ժողովուրդների խաղաղ և ազատ զարգացումը հնարավոր է ապահովել մարդու իրավունքների համընդհանուր հարգանքի միջոցով միայն։ Այդ սկզբունքի հիման վրա խարսխված բանակցությունների ձևաչափը ճանապարհ կբացի վեճերի խաղաղ կարգավորման համար։

Գալինա Առուստամյան, “Զոհված ազատամարտիկների հարազատների միությունԱլբերտ Ոսկանյան, “Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնՏիգրան Կյուրեղյան, “Մենքգյուղացիական փոխօգնության միություն Մասիս Մայիլյան, “Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհուրդՀայկ Խանումյան, “Արցախի եվրոպական շարժումԳեղամ ԲաղդասարյանՍտեփանակերտի մամուլի ակումբԻրինա ԳրիգորյանԺողովրդական դիվանագիտության ինստիտուտՄանուշակ Թումանյան, “Արվեստը հանուն խաղաղության և զարգացման Գալինա Սոմովա, “ԼՂ ռուսական համայնքՋուլիա Առուստամյան, “ՀարմոնիաՏարոն Հակոբյան, “Վերածնված ՀայրենիքՎալերի Բալայան, “ԱվանդույթԴավիթ Մելկումյան, “երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցություն-Արցախ» Երվանդ Հաջիյան, «Հայկի սերունդ» Լյուդմիլա Պետրոսյան, «ԼՂՀ ռուսալեզու բնակիչների միություն» Գոհար Հովհաննիսյան, «Հանգանակ» Սարասար Սարյան, «ԼՂՀ փախստականների հասարակական կազմակերպություն»

Այս խորագրի վերջին նյութերը