BBC-ին տեղեկացնում է, որ «Թալիբան» իսլամիստական շարժումը զգուշացրել է Ղազախստանին լուրջ հետևանքների մասին, եթե «այդ երկիրը զորամիավորումներ ուղարկի Աֆղանստան ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու համար»:
Թալիբների տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ Ղազախստանի մահմեդականները պետք է վճռականորեն հանդես գան իշխանություննների որդեգրած քաղաքականության դեմ, որն ուղղված է ԱՄՆ–ի շահերին սպասարկելուն:
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Ղազախստանի որոշումը բացասական ազդեցություն կունենա Աֆղանստանի ու Ղազախստանի հարաբերությունների վրա ու հղի է լուրջ հետևանքներով:
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Ղազախստանի խորհրդարանը հավանություն էր տվել, այդ երկրի խաղաղապահներին Աֆղանստանում ՆԱՏՕ- գլխավորած միջազգային ուժերի անվտանգության խթանման առաքելությանը մասնակցելու մասին օրինագիծին:
«Թալիբանը» սպառնում է Ղազախստանին
BBC-ին տեղեկացնում է, որ «Թալիբան» իսլամիստական շարժումը զգուշացրել է Ղազախստանին լուրջ հետևանքների մասին, եթե «այդ երկիրը զորամիավորումներ ուղարկի Աֆղանստան ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու համար»:
Թալիբների տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ Ղազախստանի մահմեդականները պետք է վճռականորեն հանդես գան իշխանություննների որդեգրած քաղաքականության դեմ, որն ուղղված է ԱՄՆ–ի շահերին սպասարկելուն:
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Ղազախստանի որոշումը բացասական ազդեցություն կունենա Աֆղանստանի ու Ղազախստանի հարաբերությունների վրա ու հղի է լուրջ հետևանքներով: Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Ղազախստանի խորհրդարանը հավանություն էր տվել, այդ երկրի խաղաղապահներին Աֆղանստանում ՆԱՏՕ- գլխավորած միջազգային ուժերի անվտանգության խթանման առաքելությանը մասնակցելու մասին օրինագիծին: