Լրահոս

23.05.2011 10:48


Թուրք ռեժիսորը Կաննի փառատոնում գրան–պրի է ստացել

Թուրք ռեժիսորը Կաննի փառատոնում գրան–պրի է ստացել

Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենին» ստացել է ամերիկացի ռեժիսոր Թերենս Մալիկը՝ իր «Կենաց ծառ» ֆիլմի համար։ Այստեղ խաղում են Շոն Պենն ու Բրեդ Փիթը։ Կաննի կինոփառատոնի գրան–պրին կիսել են թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Ջայլանը՝ «Մի անգամ Անատոլիայում» ֆիլմի համար, և Դարդեն եղբայրները՝ «Երեխան հեծանվի վրա» ֆիլմի համար։ Կնոջ լավագույն դերակատարման համար մրցանակ է ստացել Քրիստեն Դանսթը՝ սկանդինավցի ռեժիսոր Լարս ֆոն Տրիերի «Մելանխոլիա» ֆիլմի համար։

Տղամարդու լավագույն դերակատարման մրցանակին է արժանացել Ժան Դյուժարդանը՝ Միշել Խազանավիչուսի «Արտիստի» համար։

Լավագույն ռեժիսուրայի համար մրցանակ է ստացել դանիացի ռեժիսոր Նիկոլաս Վինդինգ Ռեֆնը, ով նկարահանել է «Դրայվ» ֆիլմը։

«Ոսկե տեսախցիկ» մրցանակին է արժանացել արգենտինացի ռեժիսոր Պաբլո Ջորջելիի «Ակացիա» ֆիլմը։

Այս խորագրի վերջին նյութերը