Լրահոս

23.05.2011 10:38


Վրաստանի ընդդիմությունը միավորվել է ընդդեմ Սահակաշվիլիի վարչակարգի

Վրաստանի ընդդիմությունը միավորվել է ընդդեմ Սահակաշվիլիի վարչակարգի

–Հեղափոխությունը Վրաստանում տեղի կունենա օրերս, իսկ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին և ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին բանտ կնստեն,– վստահ է «Վրացական կուսակցության» առաջնորդներից մեկը՝ Լևան Գաչեչիլաձեն։

Բավական ծայրահեղ հայտարարություն է արել նաև կուսակցության մյուս ներկայացուցիչը՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլին, ով խոստացել է երկիր վերադառնալ  մայիսի 25–ին և «վերջ տալ Սահակաշվիլիի վարչակարգին»։

–«Ժողովրդական ժողովը» հստակ գործողությունների պատրաստ կլինի այն ժամանակ, երբ պատրաստ կլինի ժողովուրդը,– լրագրողներին հայտարարել է «Ժողովի» ղեկավարներից Նինո Բուրջանաձեն։

Նա նշել է, որ «Ժողովը» չի պատրաստվում սպասել մայիսի 25–ին, և եթե մինչև այդ ժողովուրդը հստակ գործողությունների պատրաստ լինի, ապա դրանք կիրականացվեն։

Հիշեցնենք, որ «Ժողովրդական ժողովի» բողոքի ցույցը սկսվել է մայիսի 21–ին Թբիլիսիի Ազատության հրապարակում, այնուհետև տեղաշարժվել է դեպի Վրաստանի հանրային հեռարձակողի շենքը, որտեղ հավաքվածները պահանջում էին անաչառ և ճիշտ ներկայացնել երկրում ընթացող գործընթացները։

Հանրահավաքի մասնակիցներն այնտեղ են մնացել ամբողջ գիշեր։

Լուսաբացին հատուկ ջոկատայինները ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ օգտագործելով՝ ժամանակավորապես քշել են ցուցարարաներին, սակայն նրանք ավելի ուշ նորից հավաքվել են ՎՀՀ–ի մոտ։

Նրանք չեն պատրաստվում հեռանալ ու սպասում են իրենց աջակիցներին նաև մարզերից։

Բացի այդ, «Ժողովրդական ժողովի» հանրահավաքին միացել է նաև «Վրացական կուսակցությունը», որը մինչ օրս հակասության մեջ էր «Ժողովի» հետ։

Ընդդիմադիր ուժերը որոշել են մոռանալ տարաձայնությունները և միավորվել Սահակաշվիլիի վարչակարգի դեմ։

Ըստ «ghn.ge»–ի

   

Այս խորագրի վերջին նյութերը