Հայ դիպուկահարների պատասխան գործողություններից ադրբեջանական բանակի կորուստները մեծանում են
Ինչպես հայտնում է «Ռեգնում» գործակալությունը, մայիսի 22–ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի շփման գծում դիպուկահարի կրակոցից կոկորդի շրջանում ստացած վնասվածքի պատճառով մահացել է ադրբեջանական բանակի ևս մեկ զինծառայող՝ Ֆարաջաև Ֆարիդ Վիդադիօղլուն։
Նշենք, որ երկու օր առաջ Ակնի շրջանում դիպուկահարի կրկոցից մահացել էր ադրբեջանական բանակի սերժանտ Մամեդով Ռահման Էլդարօղլուն։
Ընդգծենք նաև, որ Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ միջնորդները՝ Ռուսաստանը, ԱՄՆ–ը և Ֆրանսիան, հակամարտության կողմերին առաջարկել են առաջավոր գծից հեռացնել դիպուկահարներին, սակայն ադրբեջանական կողմը հրաժարվել է այդ անել։ Բաքվի դիրքորոշումն այն է, թե այդ քայլը չի փոխի իրավիճակը հակամարտության գոտում։
Ավելի վաղ հայկական կողմը հայտնել էր, որ Ղարաբաղում ադրբեջանական դիպուկահարի կրակոցից մահացել էր մի տրակտորիստ։ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այս կապակցությամբ հայտարարել էր, թե ադրբեջանական կողմն իր կորուստների մասին շատ հաճախ չի հայտնում։ Միևնույն ժամանակ նաև ընդգծել է, որ հայկական կողմը աշխատում է համարժեք պատասխան տալ հակառակորդի դիպուկահարների գործողություններին։