Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 200-ից ավելի անգամ
Համաձայն ՊԲ օպերատիվ ամփոփագրի, մայիսի 16-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 200-ից ավելի անգամ, ինչի արդյունքում հայկական դիրքերի ուղղությամբ, տարբեր տրամաչափի զինատեսակներից արձակվել է շուրջ 1500 կրակոց: Բացի ինքնաձիգերից, առաջնային գծում հակառակորդը կիրառել է նաև "ՍՎԴ" և թուրքական արտադրության "Իստիգալ" տիպի դիպուկահարային հրացաններ ու"ՊԿ", "ԴՇԿ" և "ՈՒՏՅՈՍ" տիպի գնդացիրներ:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողություններից հետո հակառակորդի կրակային ակտիվությունը ճնշվել է: Հայկական կողմը կորուստներ չի ունեցել:
Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 200-ից ավելի անգամ
Համաձայն ՊԲ օպերատիվ ամփոփագրի, մայիսի 16-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 200-ից ավելի անգամ, ինչի արդյունքում հայկական դիրքերի ուղղությամբ, տարբեր տրամաչափի զինատեսակներից արձակվել է շուրջ 1500 կրակոց: Բացի ինքնաձիգերից, առաջնային գծում հակառակորդը կիրառել է նաև "ՍՎԴ" և թուրքական արտադրության "Իստիգալ" տիպի դիպուկահարային հրացաններ ու"ՊԿ", "ԴՇԿ" և "ՈՒՏՅՈՍ" տիպի գնդացիրներ: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողություններից հետո հակառակորդի կրակային ակտիվությունը ճնշվել է: Հայկական կողմը կորուստներ չի ունեցել:
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին