Կարծիք

19.02.2021 23:53


Երևանում հենց այս պահին քաղաքական խայտառակ բռնաճնշումներ են իրականացվում

Երևանում հենց այս պահին քաղաքական խայտառակ բռնաճնշումներ են իրականացվում
Երևանում հենց այս պահին քաղաքական խայտառակ բռնաճնշումներ են իրականացվում: Վաղվա հանրահավաքին ընդառաջ( հասկանալով, որ սա նախորդ հանրահավաքներից չի լինելու թե քանակով և, թե որակով, համոզվելով, որ այս հանրահավաքը ավետելու է իրենց վերջը) կապիտուլյանտ խունտան աջ ու ձախ բերման են ենթարկում տարբեր գործիչներ, հայտնիներ... շոուներ նկարում`գետնին փռելով և այլն: միջազգային հանրություն կոչվածը, որը նավալնիի աչքի վերևում ունք նկատածներին ցեխն է մտցնում, հիմա լուռ է. որովհետև Երևանում այս բռնարարքները իրականցնում է հենց նավալնիի նույնական նախագիծը հանդիսացող ուժը:
Այս անմեկնելի խուզարկությունները, բերման ենթարկումները ... խոսում են այն մասին, որ խունտային պետք է մի բաժակ ջուր տալ, հոգ տանել նրա մասին... նրանք հիմա հոգեպես շատ վատ վիճակի մեջ են. չի խանգարի առհասարակ, կատարել այն բոլոր գործողությունները, որոնք արվում են, երբ, ասենք, փոքր երեխան մի բանից շաաատ շատ վախեցել է:

Սա նաև այն մասին է խոսում, որ, երբ միավորվուն ենք, խունտան կորցնում է իրեն. վաղը մենք կա՛մ պետք է վերջնական ապացուցենք, որ մենք ենք տերը մեր երկրի, կա՛մ որ Բեհայեդին Շաքիրը ճիշտ էր, երբ ասում էր, թե ովքեր են հայերը, որ պետք է հավակնեն պետականություն ունենալու:
Գոհար Սրապիոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը