Կարծիք

19.02.2021 14:54


Քանի դեռ իշխանության ղեկին ցինիզմի խորհրդանիշ կապիտուլյանտն է, մեր կյանքը դժոխք է լինելու, մենք մշտապես թուրքի թիրախում ենք լինելու

Քանի դեռ իշխանության ղեկին ցինիզմի խորհրդանիշ կապիտուլյանտն է, մեր կյանքը դժոխք է լինելու, մենք մշտապես թուրքի թիրախում ենք լինելու
Հայրենիքի ճակատագրով ապրող հայրենակիցներ, դարձյալ ու դարձյալ դիմում եմ ձեզ: Մենք բոլորս ունենք մեր ընտանիքները, մեր առօրյա հոգսերն ու խնդիրները, հաճախ ժամանակ չենք ունենում քաղաքական անալիզ անելու, հաճախ ուղղակի ալարում ենք տնից դուրս գալ և քաղաքական ակցիաների մասնակից լինել: Բայց ցանկացած հոգս, ցանկացած խնդիր առ ոչինչ է` ի համեմատություն այն վտանգների, որոնք սպառնում են մեր պետությանը:
Մինչև քաղաքական խնդիրը չլուծվի, ոչ մեկի խնդիրը չի լուծվելու` ոչ 18-ամյա հայ զինվորի, ոչ նրա ծնողների, ոչ Հայաստանից արտագաղթող ընտանիքների, ոչ Բաքվի բանտում պահվող մեր հայրենակիցների, ոչ Սյունիքում վախը սրտերում բնակվող մարդկանց: Քանի դեռ իշխանության ղեկին ցինիզմի խորհրդանիշ կապիտուլյանտն է, մեր կյանքը դժոխք է լինելու, մենք մշտապես թուրքի թիրախում ենք լինելու:
Ուստի ևս մեկ անգամ կոչ եմ անում` չնստել ձեռքերը ծալած, չհամակերպվել այս մղձավանջային իրականության հետ, այլ դուրս գալ փողոց և պայքարել, որպեսզի վաղը սերունդները մեզ չմեղադրեն հանցավոր անտարբերության և անգործության մեջ: Հավաքվում ենք փետրվարի 20-ին, ժամը 14:30-ին Մարտիրոս Սարյանի արձանի մոտ:
Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը