Տնտեսական

19.02.2021 14:15


7 տոկոս արտահանման և մոտ 17.5 տոկոս ներմուծման նվազում. ՊԵԿ պաշտոնյան տվյալներ է ներկայացնում (տեսանյութ)

7 տոկոս արտահանման և մոտ 17.5 տոկոս ներմուծման նվազում. ՊԵԿ պաշտոնյան տվյալներ է ներկայացնում (տեսանյութ)

2020 թվականին համավարակը, պատերազմը բացասական ազդեցություն են ունեցել մաքսային մարմինների կողմից պետական բյուջեի մուտքերի, ինչպես նաև ներմուծումների և արտահանումների միտումների վրա: Մամուլի ասուլիսում ասաց ՊԵԿ մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության պետ Մնացական Շարաֆյանը:

«Երբ դիտարկենք մաքսային մուտքերն առանց ավտոմեքենաների մաքսազերծման, ապա տեսնում ենք, որ 2020 թվականին մաքսային մուտքերը 2019 թվականի համեմատ նվազել են, սակայն գրեթե նման են 2018 թվականի ցուցանիշներին»,-ասաց Մնացական Շարաֆյանը:

Անդրադառնալով ներմուծման և արտահանման տվյալներին՝ Մնացական Շարաֆյանը նշեց, որ 2020 թվականին, 2019 թվականի համեմատ, գրանցվել է մոտ 7 տոկոս արտահանման նվազում, 17.5 տոկոս ներմուծման նվազում:

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը