Կարծիք

19.02.2021 17:10


Վստահ եմ՝ մեծ հանրահավաքից հետո սկսվելու է նոր հրաժարականների շքերթ, և մարդիկ լրջորեն մտածելու են՝ մնա՞լ կապիտուլյանտի թիմում, թե՞ ժամանակին լքել նավը

Վստահ եմ՝ մեծ հանրահավաքից հետո սկսվելու է նոր հրաժարականների շքերթ, և մարդիկ լրջորեն մտածելու են՝ մնա՞լ կապիտուլյանտի թիմում, թե՞ ժամանակին լքել նավը
Փետրվարի 20-ն աննախադեպ է լինելու:
Ըստ համացանցում տարածվող տեղեկատվության՝ էս քաղաքում էլ հայտնի մարդ չմնաց, որ չհայտարարի այդ օրվա հանրահավաքին իր մասնակցության մասին:
Կարծիքի առաջատար տարբեր գործիչներ կոչ են անում գալ հրապարակ, սա իրոք քանակային առումով աննախադեպ է, միասնական ճակատով նման կոչ երբևէ ես չեմ հիշում:
Միացյալ ընդդիմությունը պետք է այդ օրը ապացուցի, որ հողատուն շանս չունի պաշտոնավարելու, որ հայ ժողովուրդը հրաժարվում է տեսնել կապիտուլյանտին երկրի ղեկավարի պաշտոնում:
Վստահ եմ մեծ հանրահավաքից հետո սկսվելու է նոր հրաժարականների շքերթ և մարդիկ լրջորեն մտածելու են մնալ կապիտուլյանտի թիմում, թե ժամանակին լքել նավը: Հողատուն հեռանալու է չկասկածեք, բայց դրա համար առաջին հերթին դա ցանկացող յուրաքանչյուր քաղաքացի պետք է այդ օրը գա հրապարակ:
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը