Ավետիք Իշխանյան. «Տեսլականս՝ իրավական պետություն՝ խորհրդարանական կառավարման համակարգով»
«Ժառանգություն» կուսակցության կազմակերպած բաց համաժողովի ժամանակ «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանն ասել է, որ ժողովրդի հավատը շատ գաղափարների նկատմամբ, ինչպիսիք են ժողովրդավարությունը, իրավական պետությունը և այլն, կորել է։
Նա ընդգծել է, որ այսօր բացակայում է անկախ դատական համակարգը, այնինչ դրա առկայության պարագայում քաղբանտարկյալներ չէինք ունենա։
–Դատական իշխանությունը պետության ողնաշարն է,– ասել է Ա. Իշխանյանն ու հավելել, որ պետք է վերականգնվի սահմանադրական կարգը։
Նա ընդգծել է, որ քաղաքացիական հասարակության կողմից հստակ պահանջ պետք է դրվի, թե ինչ է արվելու իշխանափոխությունից հետո։ Նրա խոսքերով՝ ներկայիս համակարգում ով էլ լինի նախագահ, ժամանակի ընթացքում նույնն է դառնալու։
Այս համակարգում, նրա խոսքերով, իշխանափոխություն այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում, հնարավոր չէ։ Դա, օրինակ, հնարավոր է պալատական հեղափոխության միջոցով։
–Եթե ուզում ենք նորմալ երկրում ապրել, պետք է հարց դրվի՝ ի՞նչ է լինելու իշխանափոխությունից հետո, գործողությունների հստակ ժամանակացույց ու մեխանիզմ սահմանվի,– ասել է նա ու նշել, որ իր տեսլականն է իրավական պետությունը՝ խորհրդարանական կառավարման համակարգով։

7or.am