Րաֆֆի Հովհաննիսյան. «Իշխանությունը պետք է վերադարձվի ժողովրդին»
Քիչ առաջ «Ժառանգություն» կուսակցության հրավիրած քաղաքացիական բաց համաժողովն սկսվել է ՀՀ օրհներգով, որից հետո բացման խոսքով հանդես է եկել կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ այս տարի ՀՀ–ն ու Արցախը դառնում են 20 տարեկան, և այդ առումով կարևոր է ոչ միայն 20–ամյա պատմությունը, ինչպես նաև երկար պայքարի պատմագրությունը, այլ ավելի կարևոր է նրանց ապագան։
Նա նշել է, որ, որպես հայ քաղաքացի, հրապարակային հացադուլն ուժեղացնող իրողություն է համարում, և շնորհակալություն է հայտնել այդ օրերին իրեն աջակցողներին։ Հետո Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ այս տարի ՀՀ առաջին հանրապետությունը դառնում է 93 տարեկան, և հույս հայտնել, որ այդ օրը կտոնվի առանց քաղբանտարկյալների, սակայն ավելացրել է, որ դա միակ խնդիրը չէ։
–Մեր հանրապետությունում արդարության, հացի, բարօրության խնդիրներ կան,–ասել է Րաֆֆի Հովհաննիսյանն ու հավելել, որ իշխանությունը պետք է վերադարձվի ժողովրդին, ու ամբողջովին նոր իշխանություն պետք է ձևավորվի։
Նրա խոսքերով՝ այդ պայքարի համար պետք է օգտագործվեն բոլոր միջոցները՝ չխնայելով ո՛չ մի հնարավոր միջոց։
–Կուսակցապետությունը մեծ վտանգ է մեր երկրի համար, և պետք է վերացնենք այն միասնական ուժերով,–ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը և հավել, որ կարիք կա 4–րդ հանրապետության, դրոշակի 4–րդ գույնի, ինչպես նաև նոր Սահմանադրության։
–Քանի որ չի գործում այս իշխանական համակարգը և չի տալիս ժողովրդավարություն, ապա այսօր պետք է նո՛ր պետություն։ Նոր Սահմանադրության մեջ պետք է ամրագրվի, որ քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան մուտք գործել Սահմանադրություն, այսինքն՝ կարողանան հետ կանչել ինչպես օրենքները, այնպես էլ պատգամավորներին,–ընդգծել է նա։
Անդրադառնալով արտաքին քաղաքական վեկտորներին՝ նա նշել է, որ հայ–թուրքական արձանագրությունները պետք է անպայման հետ կանչվեն։ Ղարաբաղյան հիմնախնդրի առումով էլ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, թե պետք է մերժել մադրիդյան սկզբունքները և ճանաչել ԼՂՀ անկախությունը գործող Սահմանադրության սահմաններում։
Նա նշել է, որ գիտության, աշխատանքի, հացի, հանրության խնդիրները փոխկապակցված են, և այս հարցերը լուծելը մեր սերնդի պարտականությունն է։

7or.am