Լրահոս

21.05.2011 12:19


Օբաման կշարունակի առանց Կոնգրեսի

Օբաման կշարունակի առանց Կոնգրեսի

Մայիսի 20–ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամերիկյան Կոնգրեսին նամակ է ուղարկել՝ կապված Լիբիայում ռազմական գործողությունը շարունակելու հետ։ Ինչպես տեղեկացնում է «Associated Press»–ը, երկրի ղեկավարն իր ուղերձում նշել է, որ այդ գործողության մեջ ԱՄՆ–ի մասնակցությունը սկզբունքային կարևորություն ունի։

Օբամայի ուղերձը կապված է այն բանի հետ, որ մայիսի 20–ին լրանում էր 60–րդ օրն այն բանից հետո, երբ ԱՄՆ–ը պաշտոնապես ընդգրկվել էր Լիբիայի նկատմամբ իրականացվող ՆԱՏՕ–ի գործողությունում։ ԱՄՆ օրենսդրության համաձայն՝ դա առավելագույն ժամանակն է, որ ԱՄՆ նախագահը կարող է ռազմական գործողություն իրականացնել առանց Կոնգրեսի հավանության։

Սպիտակ տանը նշում են, որ գործողությունը կշարունակվի, քանի դեռ Կոնգրեսի հետ խորհրդակցություններ են տարվում։

«Reuters»-ն էլ  նշում է, որ նախագահի աշխատակազմի կարծիքով ԱՄՆ-ի մասնակցությունը ՆԱՏՕ-ի ռազմական գործողություններին լիարժեք պատերազմ չի նշանակում, որի համար անհրաժեշտ լինի Կոնգրեսի թույլտվությունը։

Այս խորագրի վերջին նյութերը