Աշխարհ

18.02.2021 18:45


Թուրքիայի ոստիկանությունն առաջին անգամ համալրվել է «ATAK» հարվածային ուղղաթիռով

Թուրքիայի ոստիկանությունն առաջին անգամ համալրվել է «ATAK» հարվածային ուղղաթիռով

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ երկրի ոստիկանության գլխավոր վարչությունն առաջին անգամ թուրք-իտալական համատեղ արտադրության «T-129 ATAK» տեսակի հարվածային ուղղաթիռ է ստացել: Այս մասին Սոյլուն գրառում է արել Twitter-ում:

«Բարի գալուստ «ATAK», բարեկամի համար վստահություն, թշնամու համար ապտակ»,-գրել է նախարարը:

Հիշեցնենք, որ «T-129 ATAK» հարվածային ուղղաթիռն արտադրվել է Թուրքիայի ԶՈւ պատվերով՝ իտալական Agusta A129 Mangusta ուղղաթիռի հիմքի վրա՝ թուրքական և իտալական ռազմարդյունաբերական ընկերությունների մասնակցությամբ։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը