ԶԼՄ. «Քադաֆիի կինն ու դուստրը գտնվում են Բելառուսում»
Կատարից հեռարձակվող ընդդիմադիր հեռուստաընկերությունը հայտնել է, որ ապստամբների խոսքերով՝ Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի կին ու դուստրը փախել են երկրից և գտնվում են Բելառուսում։
Պանարաբական «Аl–Quds Аl–Arabi» թերթն էլ հայտնում է, որ, որոշ տվյալներով, լիբիական ղեկավարի որդի Մուհամմեդ Մուամար Քադաֆին գնվում է հրեական սրբավայրերով հայտնի թունիսական Ջերբա կղզում։
Մուհամմեդ Քադաֆին Լիբիայի օլիմպիական կոմիտեի ղեկավարն է։ Նա նաև ղեկավարում է Լիբիական փոստն ու Լիբիայի խոշորագույն բջջային կապ ապահովող ընկերության սեփականատերն է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մուամար Քադաֆիի կինը լքել է Լիբիան՝ Թունիսով ուղևորվելով Լեհաստան։ Միևնույն ժամանակ Թունիսի իշխանությունները հերքել են իրենց տարածքում լիբիական ընտանքի գտնվելու փաստը։
Վերջերս էլ Լիբիայի ԱԳՆ փոխնախարար Հալեդ Կաիմը հայտարարել էր, որ Սոֆիա և Աիշ Քադաֆիները նախկինի պես գտնվում են Լիբիայի մայրաքաղաքում։