Ռուսաստանը դեմ է ՄԱԿ–ի խաղաղարար ուժերի՝ Լիբիա ուղարկելուն
«Ռուսաստանը երբեք կողմ չի եղել և չի լինելու դեպի Լիբիա ՄԱԿ–ի խաղաղարար ուժերի ուղարկելուն»,–«ՌԻԱ նովոստի» գործակալությանն է փոխանցել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։
Նրա խոսքերով՝ ԶԼՄ–ում մի շարք հաղորդագրություններ են տարածվել այն մասին՝ իբր Ռուսաստանը կողմ է հանդես եկել դեպի Լիբիա ՄԱԿ–ի խաղաղարար ստորաբաժանումների ուղարկմանը։
«Դա սխալ տեղեկություն է»,–ընդգծել է Լուկաշևիչը։
«Ռուսաստանը կարևոր է համարում Լիբիայի ճգնաժամը լուծելու նպատակով մաքսիմալ ակտիվացնել քաղաքական և դիվանագիտական ջանքերը ՄԱԿ–ի և Աֆրիկյան միության խաղաղարար ներուժի գործածությամբ։ Սակայն այս դեպքում պետք է ի նկատի ունենալ ՌԴ ԱԳՆ ղեկավարի և ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի՝ Լիբիայի հարցերով հատուկ պատվիրակ Խատիբի և լիբիական կողմերի հետ հանդիպումները և ոչ թե դեպի Լիբիա ՄԱԿ–ի խաղաղարար ուժերի ուղարկումը»–պարզաբանել է նա։
Դրանից բացի, Լուկաշևիչն ընդգծել է, որ Ռուսաստանը լիբիական գործերում միջնորդի դեր չի կատարում։