Վրաստանի խորհրդարանը միաձայն ընդունել է «չերքեզների ցեղասպանության մասին բանաձևը»
Ինչպես հաղորդում է «GHN» վրացական գործակալությունը, երեկ Վրաստանի խորհրդարանը միաձայն ընդունել է «Ռուսական կայսրության կողմից չերքեզ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության մասին բանաձևը»։
Այս որոշմանը կողմ է քվեարկել 95 պատգամավոր։ Նրանցից և ոչ մեկն այս որոշմանը դեմ չի արտահայտվել։
Խորհրդարանական մեծամասնության գնահատականով՝ «ընդունված որոշումը ծառայում է պատմական արդարության հաստատմանը»։
Այս հարցը վրացական խորհրդարանում քննարկվել է չերքեզական սփյուռքի դիմումից հետո՝ մեկ տարվա ընթացքում։
Համաձայն բանաձևի՝ «Վրաստանի խորհրդարանը հաշվի է առնում 1763–1864 թթ. չերքեզ ժողովրդի նկատմամբ Ռուսական կայսրության գաղութացման քաղաքականությունը, երբ Ռուսական կայսրության քաղաքական և ռազմական ղեկավարութունը ծրագրել և չերքեզական տարածքներում իրականացրել է էթնիկական զտումներ և այնտեղ նպատակաուղղված բնակեցրել այլ էթնիկ խմբեր»։