«Channel 4» հեռուստաալիքը հաղորդում է, որ սիրիական զորքերը մայիսի 20–ին կրկին կրակ են բացել երկրի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը պահանջող ցուցարարների վրա, որի հետևանքով զոհվել է 30 մարդ։
«ՌԲԿ»–ի փոխանցմամբ՝ ընդդիմության ներկայացուցիչների տվյալներով՝ ինը ցուցարարներ սպանվել են Համա–Մարետ ալ Նայմանե և Կաֆր–Նավալե քաղաքների արվարձաններում, ինը հոգի՝ Հոմսում, այդ թվում՝ տասնմեկամյա մի երեխա, ինչպես նաև սիրիական Դամասկոս, Դերաա և Բանիասե քաղաքներում։
Մայիսի 19–ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ելույթ ունենալով ԱՄՆ պետքարտուղարությունում, որը նվիրված էր Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի իրավիճակին, հայտարարել է, որ Ասադը կա՛մ պետք է ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնի, կա՛մ ազատի ճանապարհը։ Սա դարձավ Վաշինգտոնի առաջին հրապարակային մարտահրավերը սիրիական բազմամյա իշխանական վարչակարգին։
Սիրիայում 30 ցուցարար է սպանվել