Լրահոս

21.05.2011 10:22


Ահմադինեջադին մերժել են նավթային արդյունաբերության ղեկավարի պաշտոն տալ

Ահմադինեջադին մերժել են նավթային արդյունաբերության ղեկավարի պաշտոն տալ

Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը հայտարարել է, որ նախագահ Մահմուդ Ահմադինեջադի՝ ինքն իրեն Նավթային արդյունաբերության նախարարության ժամանակավոր ղեկավար նշանակելու մասին որոշումն անօրինական է։

Այս մասին հաղորդել է «Los Angeles Times»–ը՝ հղում անելով իրանական «FARS» գործակալությանը։

Թերթը գրում է, որ Սահմանադրության պահապանների խորհուրդն Ահմադինեջադի  գործողությունների մեջ Սահմանադրության 135–րդ հոդվածի (սահմանում է նախարարների հրաժարականի ընթացակարգը) խախտում է արձանագրել։ Ավելի մանրամասն տեղեկատվություն չի հաղորդվում։

Նշենք, որ Մահմուդ Ահմադինեջադն աշխատանքից ազատել է նախարար Սայիդ Մասուդ Միր Կազեմին և իրեն նավթային արդյունաբերության նախարար հայտարարել մայիսի 16–ին։

Մինչ այդ հաղորդվում էր Նավթային արդյունաբերության և Էներգետիկայի նախարարությունների ձուլման 5–ամյա ծրագրի մասին, որը մասնավորապես նախատեսում էր  նախարարական պորտֆելների կրճատում։

Այս խորագրի վերջին նյութերը