Աշխարհ

18.02.2021 09:45


Իսպանիայում անկարգությունների ընթացքում տասնյակ մարդիկ են բերման ենթարկվել

Իսպանիայում անկարգությունների ընթացքում տասնյակ մարդիկ են բերման ենթարկվել

Չորեքշաբթի Իսպանիայի մի շարք քաղաքներում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում մի քանի տասնյակ մարդ է բերման ենթարկվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Լրատվամիջոցը, հղում տալով կատալոնական իրավապահ մարմիններին, նշում է, որ Կատալոնիայի մի շարք քաղաքներում նույնպես անկարգություններ են եղել: Բարսելոնայում բերման է ենթարկվել 29 մարդ:

Ըստ País թերթի, Մադրիդում 14 մարդ է բերման ենթարկվել, առնվազն հինգ ոստիկան վիրավորվել է:

Իսպանիայի մայրաքաղաքում կան նաև կան տուժածներ ցուցարարների թվում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը