Լրահոս

21.05.2011 09:25


Այսօր կկայանա Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած բաց համաժողովը

Այսօր կկայանա Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած բաց համաժողովը

Այսօր ժամը 12։00–ին Կառավարության նիստերի դահլիճում կկայանա «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած բաց համաժողովը։

Ապրիլի 25-ին նա հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ նշված էր իր 3 պահանջները իշխանություններին։

–Մնացյալի մասին` արդեն միասին և հավասարը հավասարի սկզբունքով, կխոսենք մեր հրավիրելիք բաց ժողովի ընթացքում, որը կկայանա ՀՀ կառավարության նիստերի դահլիճում, առաջիկա մայիսի 21-ի ուղիղ կեսօրին: Կհանդիպենք,– ասվել էր հայտարարության վերջում։

Վերջրս կայացաց մամլո ասուլիսի ժամանակ էլ  Րաֆֆի  Հովհաննիսյանը  հայտարարել էր, որ համաժողովի ժամանակ ինքը հանդես կգա փոքրիկ բացման խոսքով և առավելապես դիտողի և  լսողի դերում կլինի, որպեսզի եզրակացություններ անի հետագա քայլերի վերաբերյալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը