Աշխարհ

17.02.2021 14:26


Թուրքիայում հայտարարել են հինգ ռուսաստանցիների ձերբակալելու մասին

Թուրքիայում հայտարարել են հինգ ռուսաստանցիների ձերբակալելու մասին

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը փետրվարի 17-ին հաղորդել է երկրի հարավում հինգ ռուսաստանցիների ձերբակալելու մասին, որոնք փորձում էին անօրինականորեն երկիր տեղափոխվել Սիրիայից. ձերբակալվածներից մեկը հետախուզման մեջ է գտնվում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը մասնակից լինելու պատճառով։

«Հաթայի նահանգի Նառլիջի շրջանում թուրք-սիրիական սահմանին Սիրիայից Թուրքիա անօրինական անցնելու փորձ կատարելիս ձերբակալվել է վեց մարդ, նրանցից հինգը Ռուսաստանի քաղաքացիներ են, այդ թվում մի կին, որն ավելի վաղ փնտրվում էր ԻՊ-ին անդամակցության կապակցությամբ, իսկ մեկը Լիբիայի քաղաքացի է»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

«Իսլամական պետությունը» կազմավորվել է 2006 թվականին մի շարք ահաբեկչական խմբավորումների միավորման ճանապարհով: Մինչև 2013 թվականը խմբավորումը պատկանում էր շարքային սուննի ինքնավար զինված կազմավորումների թվին և չորս հազարից ավելի մարդ չուներ: Խմբավորումը լայն ճանաչում է ստացել 2014 թվականի ամռանը, երբ զինյալները լայնամասշտաբ հարձակում սկսեցին Իրաքի հյուսիսային և արևմտյան շրջանների վրա: ԻՊ-ն առավել մեծ ուժ հավաքեց Սիրիայի տարածքում իրականացված գործողությունների ժամանակ, որտեղ կռվում էր կառավարական ուժերի դեմ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը