Վանում անօրինականության մասին բարձրաձայնած քուրդ լրագրողներին 15 տարվա բանտարկություն է սպառնում
Վանի դատախազությունը կալանավոր է քուրդ լրագրողներին, ովքեր առաջինն են լուսաբանել տեղի բնակիչների նկատմամբ թուրք զինվորականների անօրինականությունները։
Քրդական «Mezoptamya» և «Jinnews» լրատվական գործակալությունների թղթակիցներ Ադնան Բիլենը, Ջեմիլ Ուղուրը, Շահրիան Աբին, Նազան Սալան և Զեյնեփ Դուրգութը2020թ․ հոկտեմբերի 9-ին լուրով անդրադարձել էին զինվորականների կողմից երկու քաղաքացիների ձերբակալությանը։Վերջիններիս զինվորականները ուղղաթիռ էին նստեցրել, իսկ հետո ցած նետել։Արդյունքում ձերբակալվածներից մեկը հայտնվել էր վերակենդանացման բաժանմունքում, իսկ մյուսը՝ 20 օր կոմայի մեջ մնալուց հետո մահացել էր։
Լրագրողները մեղադրվել են ահաբեկչական խմբավորման անդամ լինելու և ահաբեկչական խմբավորման պրոպագանդա կատարելու մեջ․ նրանց մինչև 15 տարի ազատազրկում է սպառնում։ Մեղադրական եզրակացությունն ուղարկվել է Վանի ծանր հանցագործությունների դատարան։ Դատարանը 15 օրվա ընթացքում պետք է որոշում կայացնի մեղադրական եզրակացությունը վարույթ ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ։
Մեղադրական եզրակացությամբ պնդվել է նաև, որ վերոնշյալ քրդալեզու հարթակների միջոցով քարոզվում է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) գործունեությունը, ուստի պահանջվել է դադարեցնել այդ լրատվամիջոցների գործունեությունը։
Վանում անօրինականության մասին բարձրաձայնած քուրդ լրագրողներին 15 տարվա բանտարկություն է սպառնում
Վանի դատախազությունը կալանավոր է քուրդ լրագրողներին, ովքեր առաջինն են լուսաբանել տեղի բնակիչների նկատմամբ թուրք զինվորականների անօրինականությունները։
Քրդական «Mezoptamya» և «Jinnews» լրատվական գործակալությունների թղթակիցներ Ադնան Բիլենը, Ջեմիլ Ուղուրը, Շահրիան Աբին, Նազան Սալան և Զեյնեփ Դուրգութը 2020թ․ հոկտեմբերի 9-ին լուրով անդրադարձել էին զինվորականների կողմից երկու քաղաքացիների ձերբակալությանը։ Վերջիններիս զինվորականները ուղղաթիռ էին նստեցրել, իսկ հետո ցած նետել։ Արդյունքում ձերբակալվածներից մեկը հայտնվել էր վերակենդանացման բաժանմունքում, իսկ մյուսը՝ 20 օր կոմայի մեջ մնալուց հետո մահացել էր։
Լրագրողները մեղադրվել են ահաբեկչական խմբավորման անդամ լինելու և ահաբեկչական խմբավորման պրոպագանդա կատարելու մեջ․ նրանց մինչև 15 տարի ազատազրկում է սպառնում։ Մեղադրական եզրակացությունն ուղարկվել է Վանի ծանր հանցագործությունների դատարան։ Դատարանը 15 օրվա ընթացքում պետք է որոշում կայացնի մեղադրական եզրակացությունը վարույթ ընդունելու կամ չընդունելու վերաբերյալ։
Մեղադրական եզրակացությամբ պնդվել է նաև, որ վերոնշյալ քրդալեզու հարթակների միջոցով քարոզվում է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) գործունեությունը, ուստի պահանջվել է դադարեցնել այդ լրատվամիջոցների գործունեությունը։
Աղբյուրը՝ ermenihaber.am