Կարծիք

17.02.2021 13:24


Նիկոլ Փաշինյանը մեծ շարասյունով է ժամանել Գյումրի (լուսանկար)

Նիկոլ Փաշինյանը մեծ շարասյունով է ժամանել Գյումրի (լուսանկար)
Նկարը արված է քիչ առաջ Գյումրիում՝ Շիրակի մարզպետարանի դիմաց, ուր ժամանել է պարտված, ձախողված, կապիտուլացված վարչապետը...
Եթե ժամանակին նախկինները երկիրը հասցնեին էս վիճակին, ապա նույն ինքը՝ կապիտուլյանտը ամբողջ աշխարհով, իր ընտանեկան թերթով այնպես կաղմկեր և կասեր՝ " էս հալերին դեռ շրջում են նման շքեղ շարասյունով, հարկատուների հաշվին ծախսում են էսքան բենզին, տատիկ-պապիկների նիսյանները մնացել են և այլն"... այ ընկեր կապիտուլյանտ, բա հիմա էդ ո՞ր բարոյական իրավունքով ես շրջում նման շքախմբով, էդ ո՞ր հարկատուների փողերով, էդ ո՞ր տատիկների ու պապիկների նիսյաների հաշվին ես քեզ իշխանություն պատկերացնում ու նման շռայլություններ անում...
Պարտված, ձախողված, կապիտուլացված, խոստումները չկատարած իշխանությունը պետք է հրաժարական տա կամ պարտադրանքով հեռացվի, այլընտրանք չկա:
Բաբկեն Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը