ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել համաներում հայտարարելու Սերժ Սարգսյանի առաջարկին
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր իր դռնփակ նիստում քննարկել և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրվելուն դրական եզրակացություն է տվել «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությանը:
Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն ասել է, որ իրենք առաջարկությունների փաթեթ են ներկայացրել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին:
Նշենք, որ ԱԺ հերթական քառօրյան մեկնարկելու է մայիսի 23-ին:

7or.am