Չնայած կառավարության այն հավաստիացումներին, թե գյուղատնտեսական մթերքի շուկայում իրավիճակը շատ շուտով կարգավորվելու է, սակայն գործնականում հակառակ պատկերն է: Գյումրու շուկայում ներկայումս կարտոֆիլի գները, մեղմ ասած, զարմացնում են: Անցած տարի ամբարած կարտոֆիլի 1 կգ–ը վաճառվում է 350-500 դրամի սահմաններում, իսկ նոր բերքի 1 կգ–ն արժե 800 դրամ, այն դեպքում, երբ Շիրակի մարզը համարվում է կարտոֆիլի մշակման կենտրոն, և երբևիցե մարզում կարտոֆիլի պակասություն չի զգացվել:
Սակայն իրավիճակը կարտոֆիլի շուկայում բարդանում է նաև այն պատճառով, որ սերմացուն այս տարի բավական թանկ արժե՝ առաջին կարգի 1 կգ սերմացուն հողագործները հնարավորություն ունեն ձեռք բերելու 800-1000 դրամով: Այս պատճառով Շիրակի մարզի գյուղերում շատերը հրաժարվում են կարտոֆիլ ցանելուց։
–Այս տարի սերմնացուն 800 դրամ է, որտեղի՞ց ցանենք: Ազատանի առաջին հանքի սերմը 800-1000 դրամ է: Մենք բազմանդամ ընտանիք ենք, ամեն տարի կարտոֆիլ ենք ցանելը, որը մեզ բավականացրել է, էս տարի ստիպված կանաչեղեն ենք ցանելու,–ասել է Ախուրյան համայնքի բնակիչ Ալվինա Բաղդասարյանը:
Վերջինս նաև համոզված է, որ այս տարի ևս բնակչությունը կարտոֆիլի համար շատ թանկ է վճարելու։
–Այս տարի էլ, հավանաբար, կարտոֆիլը շատ թանկ կլինի, որովհետև ցանողները շատ քիչ են: Եկամուտ չեն ստանում, չեն ցանում: Կառավարությունը նստած, չգիտես ինչ մասին է մտածում. թող կարտոֆիլի էժան սերմացու բերեին ու բաժանեին գյուղացիներին, որ ձմռանը ազգաբնակչությունը անցած տարվա նման կարտոֆիլի գներից հանկարծակիի չգա,–նշել է Ալվինա Բաղդասարյանը:
Այս տարի ևս կարտոֆիլի արժեքը շատ բարձր կլինի

Դերենիկ Մալխասյան
Գյումրի