Աշխարհ

16.02.2021 21:50


Թուրքիայում հետաքննություն է սկսվել Էրդողանին ահաբեկիչ անվանած հոլանդացի կուսակցապետի դեմ

Թուրքիայում հետաքննություն է սկսվել Էրդողանին ահաբեկիչ անվանած հոլանդացի կուսակցապետի դեմ

Փետրվարի 15-ին Նիդերլանդների «Հանուն Ազատության կուսակցության» (PVV) առաջնորդ, Ներկայացուցիչների պալատի անդամ Խիրտ Վիլդերսը Twitter-ում հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարը` վերջինիս անվանելով ահաբեկիչ: Վիլդերսը հայտնի է Թուրքիայի և թուրքական իշխանությունների հասցեին սուր քննադատություներով:

Նա Էրդողանին մեղադրում է իսլամական ծայրահեղական շարժումներն ու ահաբեկչական կազմակերպությունները ֆինանսավորելու և հակաարևմտյան քաղաքականություն վարելու մեջ:

Նշենք, որ հիշյալ լուսանկարում Էրդողանը պատկերված է իր բնական և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինի դեմքով: Ձախ մասում պատկվերված է Թուրքիայի պետական դրոշը, իսկ աջ մասում՝ ԻՊ-ի դրոշը:

Վիլդերսը այս լուսանկարով աշխարհին փորձում է ևս մեկ անգամ հիշեցնել ԻՊ-ի և Էրդողանի միջև եղած կապը:

Թուրքիայի գլխավոր դատախազությունը հայտնել է հոլանդացի քաղաքական գործչի դեմ հետաքննություն սկսելու մասին:

Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հետաքննություն սկսելու պատճառը Վիլդերսի կողմից հրապարակված Էրդողանի լուսանկարն ու նրա հասցեին արված գրառումն է:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը