Բրիտանացի զույգը երկհարկանի ավտոբուսը բոլոր հարմարություններով «շքեղ բնակարանի» է վերածել (լուսանկար)
Բրիտանացի զույգը երկհարկանի ավտոբուսը «շքեղ բնակարանի» է վերածել, գրում է Bored Panda-ն։
Երբ 26-ամյա Չարլի Մաքվիկարը և 27-ամյա Լյուք Ուոլքերը որոշել են միասին ապրել, գիտակցել են՝ չեն կարող ո՛չ բնակարան գնել, ո՛չ էլ բնակարանի վարձ վճարել։ Զույգն, ի վերջո, որոշել է Էսեքս շրջանում փոքրիկ հողակտոր և երկարկանի ավտոբուս ձեռք բերել։
Չարլին և Լյուքը ավտոբուսը գնել են գրեթե 3,481 դոլարով, իսկ վերանորոգման համար ծախսել են 21 000 դոլար։
Զույգին մեկ տարի է պահանջվել այն վերանորոգելու համար։ Այժմ ավտոբուսը վերածվել է «շքեղ բնակարանի», որտեղ կա բուխարի, լոգարան և հանդերձարան. ննջարանը վերևի հարկում է, իսկ խոհանոցն ու հյուրասենյակը՝ ներքևի։
Նշվում է, որ այժմ զույգն իրենց ավտոբուս-բնակարանով նույնիսկ երբեմն աշխատանքի է գնում։

Առաջ
Հետո
Աղբյուրը՝ tert.am