Աշխարհ

16.02.2021 22:15


Էրդողանին վիրավորելու համար դատվող անձը պատահաբար պարզել է, որ նրա կուսակիցն է

Էրդողանին վիրավորելու համար դատվող անձը պատահաբար պարզել է, որ նրա կուսակիցն է

Ստամբուլի բնակիչ Ռ. Չելիքը, որը որպես մեղադրյալ ներգրավված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու գործով դատավարությանը, պատահաբար պարզել է, որ Էրդողանի կուսակիցն է:

Առանց իր իմացության 10 տարի շարունակ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ հանդիսացող Չելիքը զանգահարել է ԱԶԿ-ի տարածքային գրասենյակ բացատրություն ստանալու համար: Գրասենյակից նրան ասել են, որ ինքն է ժամանակին գրանցվել:

Այս պատասխանից վրդովված Չելիքը, ով պնդում է, որ ինքը սոցիալիստական ու ընդդիմադիր հայացքներ ունի և երբևէ ոտք չի դրել ԱԶԿ-ի գրասենյակ, դիմել է դատախազություն՝ պահանջելով հետաքննություն սկսել համապատասխան կառույցների ու մարդկանց դեմ:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը