Սանկտ Պետերբուրգում հոսպիտալացվել է Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին, հայտնում է Telegram-յան «Mash на Мойке» ալիքը՝ վկայակոչելով դերասանի կնոջ՝ Լարիսա Լուպիանի խոսքերը։
Դերասանի ախտորոշումն առայժմ պարզ չէ, կորոնավիրուսը չի հաստատվել։ Բոյարսկին տաս օր առաջ պատվաստվել է COVID-19-ի դեմ։ «Կարծես թե անոթային ռեակցիա է։ Հնարավոր է՝ տուն ուղարկեն, սպասում ենք բժիշկներին»,-նշել է Լուպիանը։
Բոյարսկին գիտակցություն ունի։ Դերասանը հեռախոսային խոսակցության ընթացքում հայտարարել է, որ արդեն իսկ ամեն ինչ կարգին է։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ կորոնավիրուսով հոսպիտալացվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Սոլոմինը։
Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է

Աղբյուրը՝ Zham.am