Կարծիք

16.02.2021 13:46


Ոհմակի անդամների հույսն է, որ երբ իրենց հակապետական առաքելությունն ավարտվի, մի երկու մուշտիից հետո իրենց քաղաքական ապաստան կտրամադրեն ու դրանով իրենց կյանքը հաջողված կհամարեն

Ոհմակի անդամների հույսն է, որ երբ իրենց հակապետական առաքելությունն ավարտվի, մի երկու մուշտիից հետո իրենց քաղաքական ապաստան կտրամադրեն ու դրանով իրենց կյանքը հաջողված կհամարեն
Շարիկովը հեղափոխական էր ու ինչպես իսկական հեղափոխականի համար, կյանքը պարզ էր, գիտեր ովքեր են սպիտակներն ու սևերը, ով է ճիշտ, ով է սխալ ու ումից ինչ է պետք բռնագրավել ու վերադարձնել ժողովրդին' ի դեմս իրեն։
Շարիկովը համոզված էր, որ պետություն ղեկավարելու համար համալսարաններ ավարտել ու կառավարման փորձ ունենալ պետք չէ, իսկ բուրժուական կադրերին պետք է պատժել։ Նրանց գոյությունը իջեցնում է իր ինքնագնահատականը։
Շարիկովը գրքում իշխանության չի հասնում, սակայն գրքի երկրորդ հատորում, որտեց դեպքերն արդեն տեղափոխվել են Հայաստան, նա հասնում է իշխանության։
Շարիկովը միայնակ չէ, բայց դա առանձին թեմա է, որը նկարագրելու արժանի է։ Ինչպես ամեն մի ոհմակ, այնտեղ յուրաքանչյուրն իր դերը ունի, կա Ալֆա որձ, Ալֆա էգ, Բետա որձ, Բետա էգ ու այդպես մինչև Օմեգա։ Ոհմակի անդամների հույսն է, որ երբ իրենց հակապետական առաքելությունն ավարտվի, մի երկու մուշտիից հետո իրենց քաղաքական ապաստան կտրամադրեն ու դրանով իրենց կյանքը հաջողված կհամարեն։ Ոհմակի մասին հետագայում կխոսենք։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը