Հարցազրույց «Ժողովրդական Կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանի հետ
Տիգրան Կարապետյանի հետ զրույցը տեղի ունեցավ նրա աշխատանքային սենյակում, որի պատերն ամբողջությամբ ծածկված էին խաչքարերով ու սրբապատկերներով։ Սեղաններին աստվածաշնչյան թեմաներով քանդակներ...Նույն վիճակում էր նաև աշխատանքային սեղանը՝ հազիվ տեղ էր մնացել փաստաթղթերի և համակարգչի համար։ Երեք հսկայական ակվարիում՝ առաջինում սկալյարներ էին, մյուս երկուսում՝ էկզոտիկ ձկներ։ Դիմացի պատը գրեթե կիսով չափ ծածկում էր ահռելի չափերի հեռուստացույցը։
-Ինչպե՞ս կգնահատեք նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման մեկ տարին։
-Ոչ դրական, ոչ էլ բացասական։ Ըստ իս, ոչ մի նոր բան նախագահը չի արել։ Բացի դա, մեզ հույս էլ չի ներշնչել, որ ինչ-որ նոր բաներ կլինեն։ Ես չեմ կարող դրական գնահատել։
-Օրակարգում հայ-թուրքական հարբերությունների հարցն է։ Կարո՞ղ ենք ասել, որ բանակցային գործընթացը մեզ համար ցանկալի հունով է ընթանում։
-Ո՛չ։ Ամեն դեպքում մենք տանուլ ենք տալիս, քանի որ ակտիվացնելով այդ խնդիրը, մենք, փաստորեն, նպաստեցինք նրան, որ Բարաք Օբաման այցելեց Թուրքիա։ Ավելին՝ նա ելույթ ունեցավ Թուրքիայի խորհրդարանում։ Պատկերացրե՛ք. ո՛չ թե մեր խորհրդարանում, ո՛չ թե Հայաստան այցելեց, այլ Թուրքիա։ Անկողմնակալ լինելու համար նա կարող էր նաև Հայաստան այցելել։ Դրանով իսկ կարևորվեց Թուրքիայի գործոնը։ Եվ եթե նախկինում մենք ունեինք ակնկալիք, որ Թուրքիայի հետ սահմանը կբացվի և տնտեսական առումով դա մեզ համար լավ կլինի, ապա այսօր թուրքերը քաղաքական հարցերն են դնում օրակարգում։ Փաստորեն, ԱՄՆ-ի ընկալմամբ, եթե Թուրքիան բացում է սահմանը, ապա դա փառք է, և Հայստանին, ինչու ոչ՝ նաև տարածաշրջանին, Թուրքիան կարող է օգնել լուծելու կամ համակարգելու տարբեր խնդիրներ։
-Այսինքն մենք անուղղակի նպաստեցինք տարածաշրջանում Թուրքիայի նշանակության և դերի բարձրացմանը՞։
-Մենք թուրքերին տվեցինք հնարավորություն՝ աշխարհով մեկ ներկայանալու իբրև ժողովրդավարական պետություն։ Իրականում նման բան չկա։ Մենք գիտենք չէ՞, որ իրականում նրանք պատրաստակամ չեն սահմանը բացելու հարցում, որ նրանք մեր առջև նախապայմաններ են դնում։ Մի քանի օր առաջ Էրդողանը ասեց, որ, առանց Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը լուծելու, սահմանը չի բացվի, քանի որ դա կդիտվի որպես դավաճանություն Ադրբեջանի նկատմամբ։ Ես տեսնում եմ, որ մեր ակնկալիքները իրականություն չեն դառնում։ Իսկ ի՞նչն է մեզ մոտ ստացվում։ Փաստորեն մենք մի նժարին դնում ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, մյուսին՝ սահմանի բացումը... Մեկ տարի հետո մենք կունենանք Իրան-Հայաստան երկաթգիծը և դա կլուծի շատ ու շատ հարցեր։
-Հայ-թուրքական հարաբերությունների ձևավորման բանակցային գործընթացի նման զարգացումը ինչպե՞ս կարող է անդրադառնալ արցախյան հիմնախնդրի կարգավորման վրա։ Այս հարցում ևս մտավախություննե՞ր ունեք։
-Ո՛չ։ Մտահոգություն չունեմ, որովհետև պատերազմ չի լինի։ Այո, Ադրբեջանը շատ է ցանկանում Թուրքիային ներքաշել բանակցային այս գործընթացի մեջ։ Հենց դա ցույց է տալիս, որ Ադրբեջանը թույլ է։
-Այսինքն հիմնախնդրի լուծման փոխզիջումային տարբերակը այլընտրանք չունի՞։ Եթե այո, ապա, ըստ Ձեզ, ի՞նչ զիջումների պետք է գնա Հայաստանը։
-Անձամբ ես կտրականապես դեմ եմ փոխզիջմանը։ Սակայն կա մեկ «բայց»։ Որևէ մի տարածքի, որտեղ հայի արյուն է թափվել, ճակատագիրը ոչ ոք իրավունք չունի միայնակ որոշելու, որովհետև դա ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Արցախի խնդիրն է՝ դա ամբողջ հայության խնդիրն է։ Մենք գիտենք, որ այս խնդրին մասնակից է եղել ողջ հայությունը, և հենց դա է հաղթելու հնարավորություն տվել։
-Ձեր ներկայացվածով ստացվում է, որ արտաքին քաղաքականությունում ևս անցած մեկ տարում լուրջ տեղաշարժեր չե՞ն արձանագրվել։
-Մինչև Օբամայի այցը Թուրքիա՝ ես իրավիճակը ավելի դրական էի գնահատում։ Օբամայի այցից հետո, որը չարտասանեց, չասեց ցեղասպանություն բառը, և կապեց երկու, երեք հարցերը մեկը մյուսի հետ՝ ես հիասթափված եմ։
-Անդրադառնանք ներքաղաքական խնդիրներին։ Դուք այն ժամանակ ասում էիք, որ մարտի 1-ի մեղավորը և՛ իշխանությունն է, և՛ ընդդիմությունը...
-Ես երբևէ նման բան չեմ ասել։ Ես ասել եմ, որ մեղավորը իշխանությունն է, բայց մեծ հաշվով մեղավոր ենք բոլորս։ Կարծում եմ, ընդդիմությունը դարձավ քավության նոխազ։ Նրան դրդեցին, նա չէր ուզում գնալ նման գործողությունների։ Իրենց ստիպեցին գործել այդպես, դրեցին շրջանակների մեջ և արագացրեցին այդ պրոցեսը։ Ես գտնում եմ, որ ընդդիմությունը այլևս նման սխալներ չի գործի և այսօր ճիշտ ուղու վրա է։ Եթե այդպես շարունակվի և կեղծիքներ լինեն առաջիկա ընտրություններում, ապա դա կլինի ոչ թե ընդդիմության, այլ ողջ հայության խնդիրը։ Քանի որ այդպես չի կարող երկար շարունակվել, դա կբերի պայթյունի։ Ընտրությունները պետք է արդար լինեն։ Թող օգտագործեն յուրաքանչյուր ռեսուրս, բայց թող չկեղծեն, չլցնեն, գյուղերից մարդկանց չբերեն, «կարուսել» չկիրառեն։ Դա հանցագործություն է, իսկ իշխանավորը չի կարող հանացագործ լինել...
Տիգրան Կարապետյանի խոսքն ընդհատեց բջջային հեռախոսի զանգը։ Զուգադիպությամբ զանգահարողը լրագրող էր և, դատելով պարոն Կարապետյանի պատասխաններից, իմ գործընկերոջ հարցերը վերաբերում էին քաղաքապետի ընտրություններում կուսակցության մարտավարությանը։ Պարոն Կարապետյանը, անդրադառնալով հնարավոր բախումների հավանականությանն, ասաց, որ «մարտի 1-ի» դեպքերի պատասխանատուն երկրի այդ օրերի գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանն է։
-Խոսում էիք ընտրակեղծիքների մասին։ Եթե դրանք լինեն՝ ինչպիսի՞ն կլինեն Ձեր գործողությունները։ Նախորդ ընտրությունների ժամանակ Դուք բարձրաձայնում էիք դրանց մասին, քննադատում իշխանություններին...
-Ես կբողոքեմ։ Բոլոր հնարավոր ձևերով կբողոքեմ։ Չգիտեմ, հնարավոր է գնամ սուր քայլերի...
-Այսօր ներկայացվում է, որ քաղաքապետի ընտրություններում պայքարը գնալու է ՀՀԿ-ի և Հայ ազգային կոնգրեսի միջև։ Ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը։
-Այդպես ասելը երկու կողմերին էլ ձեռք է տալիս։ Իսկ ես համարում եմ, որ մենք ունենք երեք բևեռ։ Նրանք չեն ուզում խոստովանել, որ այն կա։ Բայց դա իրենց խոստովանելով չէ։ Նախագահական ընտրությունները ցույց տվեցին երեք բևեռ՝ Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան և Արթուր Բաղդասարյան։ Կա զգալի մի բևեռ, նրանց հավասարազոր, եթե ոչ ավելի, որը չի ընդունում ո՛չ իշխանությանը, ո՛չ էլ ընդդիմությանը։ Եթե իրենք մեծ այդ զանգվածին չեն համարում իրենց մրցակից, ուրեմն շատ ինքնավստահ են։ Իսկ ես գտնում եմ, որ կա երրորդ ուժ, որը ավելի խոհեմ է, ավելի ազգանպաստ է, քանի որ ծայրահեղ դրսևորումները թիմերով են իրագործվում։ Առաջին նախագահը ունի այդ թիմը, գործողը՝ փորձում է ձևավորել այն։ Բայց կա մի զանգված, որը ազնիվ է, որը չի մտնում խաղերի մեջ, երկուստեք իրենց չի ընդունում։ Ես համոզված եմ, որ այդ զանգավածը մեր ընտրողներն են։
-Բախումներ հնարավո՞ր են։
-Բախումներ կլինեն, «մարտի 1»՝ չի լինի։ Կարող է ծեծկռտուք լինել, քաշքշոց, ամե ինչ՝ բացի մարտի 1-ից։ Դա անընդունելի է հայության համար։ Եվ ով կրկնի, կամ էլ փորձի դա կրկնել՝ կոչնչանա։
-Քիչ առաջ հեռախոսային հարցազրույցում Դուք խոսեցիք մարտի 1-ի դեպքերի մասին։ Ձեզ ճիշտ ե՞մ հասկացել որ պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն էր՝ որպես երկրի գերագույն գլխավոր հրմանատար։
-Ես ընդհանրապես եմ վերլուծել։ Յուրաքանչյուր նախագահ, ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, ցանկացածը։ Նախագահը սահմանադրությամբ յուրաքանչյուր քաղաքացու անվտանգության երաշխավորն է։ Եթե մարդը նման իրավիճակում կյանքը կորցրել է՝ դրա պատասխանատուն նախագահն է, բա ո՞վ է։ Չէ որ, երբ նա երդվում է, ձեռքը դնելով սահմանադրության վրա, նա երաշխավորում է քաղաքացու անվտանգությունը, նրա սեփականությունը։ Հենց այդ պարտավորություններն է ստանձնում յուրաքանչյուր նախագահ։ Իսկ այստեղ չէ՞ որ կային հրահանգներ։ Հենց այնպես ոչ ոք չի կարող շարժվել իր տեղից։ Ինչ որ մեկը հրահանգել է, որ զիված ուժերն են եկել, հատուկ ջոկատներ են եկել և այլն։ Դա եղել է համակարգված խնդիր։
-Եթե ձեր կուսակցությունը հաղթահարի 7%-ի արգելքը, և այնպես ստացվի, որ քաղաքական ուժերից ոչ մեկը չվերցնի Երևանի հսկիչ փաթեթը՝ ու՞մ հետ եք հնարավոր համարում համագործակցությունը։
-Իշխանությանը չեմ տա իմ ձայները։ Այսինքն քաղաքապետարանի ներսում իմ կուսակցության ներուժը չեմ տա իշխանությանը։ Դա միանշանակ է։
-Ինչու՞։
-Որովհետև չեմ ցանկանա խառնել թացը չորի հետ։ Ես գիտեմ, թե ինչպես են իրենք ընտրվում։ Եվ ես մեզ տրված ազնիվ ձայները չեմ տա իրենց։ Իրենց ձայները իշխանությանը տալով՝ արդեն փչացել են Արտաշես Գեղամյանը, Արթուր Բաղդասարյանը և այլն, և այլն։ Ես չեմ փչանա, չեմ զրոյանա։
-Փաստորեն, ընդդիմության հետ համագործակցությունը հնարավոր է։
-Շատ հնարավոր է։ Մենք պետք է ձգտենք ապահովել ազնիվ ընտրություններ և ցույց տանք մեր կեցվածքով, որ պատրաստ ենք անել այն ինչը չեն անում իշխանությունները։ Երևանցիներին երաշխիքներ են հարկավոր, որոնք պետք է տա քաղաքապետը։
-Ըստ Ձեզ, առաջիկա ընտրությունները քաղաքակա՞ն են, թ՞ե քաղաքապետական։
-Ամեն դեպքում քաղաքական են, քանի որ ընթանալու են համամասնական ցուցակով։ Սակայն ես դրան դեմ եմ, որովհետև իր շնորհքը, իր ունակությունները պետք է ցույց տա անհատը։ Գիտեք ինչ, այսօր անհայտ մի մարդու Հանրապետական կուսակցությունը կարող է դարձնել քաղաքապետ։ Բայց դա չի նշանակում, որ նրան երևանցիները նշանակեցին։ Հայաստանի ամբողջ ռեսուրսը օգտագործելով՝ չի կարելի ընտրել մեկին և կապել երևանցիների վզին։
-2010 թ.-ին վերջանում են հեռուստաընկերությունների արտոնագրերը։ Նոր մրցույթին մասնակցելու՞ եք։
-Իհարկե։ Ես ոչ մեկի չեմ տա իմ ալիքը։ Ես այն ոչ մեկից չեմ վերցրել, չեմ ժառանգել, զրոյից հեռուստաընկերություն եմ ստեղծել։ Պետք է թվայնացնել՝ ես դա կանեմ։ Ե՛վ գումար ունեմ, և՛ ամեն ինչ։ Որևէ մեկը չի կարող ինձ խանգարել։ Այսօր ոմանց մոտ ցանկություն կա մենաշնորհել նաև այդ ոլորտը՝ բոլոր հեռուստաընկերությունները փողով գնել։ Թող լավ իմանան՝ ես չեմ վաճառում, ոչ էլ վաճառվում եմ։
Տիգրան Կարապետյան.

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը