Լրահոս

20.05.2011 14:38


Լիբիայում Քադաֆիի զորքերի կողմից լուսանկարիչ է սպանվել

Լիբիայում Քադաֆիի զորքերի կողմից լուսանկարիչ է սպանվել

«Ֆրանս պրես» գործակալությունը հաղորդում է, որ ավստրալացի լուսանկարիչ Անտոն Համերլը, ով ապրիլի սկզբներին անհետացել էր Լիբիայում, սպանվել է կառավարական զորքերի կողմից։

Մայիսի 18–ին որոշ ԶԼՄ–ներ հայտնել էին, թե Լիբիայում ապրիլի 4–ին անհետացած չորս օտարերկրյա լրագրողները՝ երկու ամերիկացի, մեկական իսպանացի և հարավաֆրիկացի, ազատ են արձակվել։ Սակայն այնուհետև «Ռոյթերս» գործակալությունը ճշգրտել է, թե ազատ արձակվածների մեջ չի եղել լուսանկարիչը Հարավաֆրիկյան Հանրապետությունից։

Ավելի վաղ Իսպանիայի հեռուստաընկերությունը հաղորդել էր, թե ավտոմեքենան, որով ապրիլի 4–ին տեղաշարժվել են լրագրողները, կանգնեցվել է Աջդաբիա քաղաքից Մարսա–էլ–Բրագա տանող ավտոճանապարհի վրա։ Լիբիացի զինվորականները նրանց դուրս են հանել ավտոմեքենայից, որն այրել են, իսկ ձերբակալվածներին տարել են։ Դեռ հայտնի չէ՝ Համերլը նրանց մեջ է եղե՞լ, թե՞ ոչ։

«ՌԻԱ նովոստի»–ն տեղեկացնում է, որ ապրիլի վերջին՝ Մուամար Քադաֆիի ուժերի կողմից շրջափակված Միսրաթ քաղաքում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելու ժամանակ, զոհվել է բրիտանացի ֆոտոլրագրող և ռեժիսոր Թիմ Հետերինգտոնը։

Այս խորագրի վերջին նյութերը