Լրահոս

20.05.2011 14:34


Գենդերային հավասարության առումով Հայաստանում ոչ մի առաջընթաց չկա՞

Գենդերային հավասարության առումով Հայաստանում ոչ մի առաջընթաց չկա՞

Կին առաջնորդների ֆորումի անդամ, քաղաքական գիտությունների թեկնածու Թամարա Գևորգյաննը Մամուլի  ազգային ակումբում կայացած մամլո ասուլիսի ժամանակ պատասխանելով «7օր»–ի հարցին, թե ի՞նչ է  կարծում՝ մեր հանրապետության ծննդից ի վեր  Հայաստանում գենդերային հավասարության, կանանց նկատմամաբ վերաբերմունքի հետ կապված որևէ աջաջընթաց կա՞՝ ասել է, թե՝ ոչ։

–Եթե անկեղծ լինեմ, ապա առաջընթաց չկա։ Կարծրատիպերի կոտրման առումով էլ  փոփոխություն չկա, որովհետև գոյություն ուներ ազգային ծրագիր գենդերային հավասարության մասին, բայց չիրականացվեց։ Մենք  այսօր գենդերային հավասարության մասին անգամ օրենք չունենք։ Գիտե՛ք, եկե՛ք իմիտացիա չանենք,–ասել է նա։

Ըստ Թամարա Գևորգյանի, սակայն, շատ լավ է, որ  այսօրվա  երիտասարդության մեջ այդ կարծրատիպերը գնալով մարում են, և ապագայի սերնդից դրական ակնկալիքներ կան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը