Լրահոս

20.05.2011 14:33


Հայաստանի տարածքում նավթ և գազ որոնելու հայտ է ներկայացրել երեք ընկերություն

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը չի կարծում, որ Հայաստան է ժամանող ՄԱԳԱՏԷ-ի խմբի կողմից Մեծամորի ատոմակայանի ստուգումը որևիցե խնդիր առաջացնի։ Այս մասին նա ասել է ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

–Անհանգստացնող բաներ չկան, կայանն աշխատում է իր ամենօրյա ռիթմով, հետո նման ուսումնասիրություններ պարբերաբար են կատարվում։ Սա ինչ-որ նորություն չի, որ, ասենք, շատ անհանգստացած լինենք կամ չգիտեմ ինչ,-ասել է նախարարը։

Ի դեպ, Արմեն Մովսիսյանը տեղյակ չի եղել, որ կանադական «Vangold Resources Limited» ընկերությունը դուրս եկել Հայաստանի «PEPSA» նավթագազային ընկերության բաժնտերերի կազմից։ Նա նաև նշել է, որ Հայաստանի տարածքում նավթ և գազ որոնելու հայտ է ներկայացրել երեք ընկերություն, որոնցից երկուսը՝ միևնույն տարածքում։ Հետևաբար կառավարությունն այսօր որոշել է նավթի և գազի հայտնաբերման նպատակով ուսումնասիրության լիցենզիաները տրամադրել միայն մրցութային կարգով։

Նախարարը նշել է, որ նավթի և զագի որոնման աշխատանքներ կարող են իրականացվել հանրապետտության ամբողջ տարածում։

Այս խորագրի վերջին նյութերը