Կարծիք

15.02.2021 15:27


Դատարկությունս այնքան խորն է, այնքան մութ, այնքան ցուրտ, ո՛չ արևն է ինձ տաքացնում, ո՛չ լույսն է ինձ լուսավորում

Դատարկությունս այնքան խորն է, այնքան մութ, այնքան ցուրտ, ո՛չ արևն է ինձ տաքացնում, ո՛չ լույսն է ինձ լուսավորում

Օրերն անց են կենում, ու միայն դատարկություն եմ գրկում, գիրկս եմ առնում այդ դատարկությունը ու փորձում հագենալ, ցավոք: Խենթանում եմ դատարկությունից, անդադար կրկնում եմ անունդ ՄԽԻԹԱՐ ու զրնգում է, արձագանքում, բայց պատասխան չեմ ստանում...Ուզում եմ լսել մամ ջան, որ ես էլ ասեմ ջան ու էլի ջան ՄԽԻԹԱՐ ջան։ Դատարկությունս այնքան խորն է, այնքան մութ, այնքան ցուրտ, ոչ արևն է ինձ տաքացնում ոչ լույսն է ինձ լուսավորում։ Արև ու Լույսս դու էիր Միխս։ Դատարկությունս անուն ունի՝ ՄԽԻԹԱՐ։

Աստղ Գալեյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը