Կարապետ Ռուբինյան. «Կցանկանայի, որ հաջորդ նախագահ կա՛մ չլիներ, կա՛մ էլ…»
–Կանխատեսում եմ, որ նոր բանավեճ է սկսվելու, որովհետև քաղաքական շատ ուժեր և միավորներ ջատագով են, չեմ թաքցնում` նաև ես, որ պետք է վերադառնանք խորհրդարանական կառավարման համակարգին,–լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Կարապետ Ռուբինյանը։
Անդրադառնալով ընդդիմադիր նոր միավորների ստեղծման մասին շրջանառվող լուրերին` Կ. Ռուբինյանն ասել է`այսօրվա խղճուկ քաղաքական դիսկուրսը լի է մեծ քաղաքական բամբասանքներով ու տարբեր խարդավանքներով.
–Ըստ էության փնտրտուք կա բոլոր, ենթադրենք՝ կոնգրեսից դուրս (ես կոնգրեսի ներսն ուղղակի չգիտեմ, հնարավոր է՝ այնտեղ էլ կա) գտնվող ընդդիմադիր ուժերի մոտ։ Տեղի են ունենում պարբերաբար հանդիպումներ, քննարկումներ, և այդպիսի հանդիպումների ու քննարկումների ես էլ եմ մասնակցել, այդտեղ որևէ գաղտնիք չկա։
Րաֆֆի Հովհաննիսյանի՝ «ՀՀ հաջորդ նախագահը պետք է այլ գույն ունենա» հայտարարությանը Կարապետ Ռուբինյանը բոլորովին համամիտ չէ.
–Կարծում եմ՝ պետք է զոլավոր լինի հաջորդը։ Լա՛վ, լուրջ եմ պատասխանում։ Եկել եմ համոզման, որ մեզ պետք է անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգի, ուրեմն կցանկանայի, որ հաջորդ նախագահ կամ չլիներ, կամ էլ լիներ այնպիսի նախագահ, որը կհայտարարեր, որ ես գալիս եմ իշխանության՝ կոնկրետ 2 տարում սահմանադրական ռեֆորմ անելու ու խորհրդարանական հանրապետության անցում անելու։ Ա՛յ, այդպիսի թեկնածուի ես լիաթոք կպաշտպանեի,–նշել է նա։
Լրագրողի՝ «Իսկ միգուցե դո՞ւք առաջադրվեք» հարցին ի պատասխան՝ Կարապետ Ռուբինյանն ասել է, թե այդ առաջարկը կքննարկի։ Նախագահը, նրա խոսքերով, պետք է լինի «եռանկյունուց» դուրս։

7or.am