Ինչո՞ւ կանայք հավասարապես ներգրավված չեն հասարակական–քաղաքական կյանքում
Մամուլի ազգային ակումբում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ ԱՄՆ ազգային ժողովրդավարական ինստիտուտի կազմակերպած «Կանայք քաղաքականության մեջ» թեմայով համաժողովի մասնակից առաջնորդ կանայք հայտարարել են, թե համաժողվի ժամանակ որշվել է, որ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմիններում կանանց ներգրավվածությունը տղամարդկանց համեմատությամբ լինի 50/50 հարաբերակցությամբ։
Ըստ նրանց՝ սխալ կարծրատիպ է ստեղծված, թե կանայք իրար չեն վստահում։
–Համաժողովին մասնակցում էր մոտ 300 կին, և մեծ ուրախությամբ կարող եմ նշել, որ ոչ միայն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան քննարկումներ եղան, այլև իրար հարգելու մշակույթի հիմք դրվեց և կոտրվեցին այն որոշ կարծրատիպերը, թե կանայք չեն կարող համատեղ աշխատել, չեն կարող համախմբվել, որ կանայք իրար ձայն չեն տալիս,–ասել է կին առաջնորդների համակարգող խորհրդի անդամ Դուստրիկ Մխիթարյանը։
Հարցին, թե այսօր, երբ քաղաքականությունը խաղի բիրտ կանոններ է սահմանել, արդյոք կանայք կարո՞ղ են այդ կանոններով խաղալ, կին առաջնորդների ֆորումի անդամ, քաղաքական գիտությունների թեկնածու Թամարա Գևորգյանն ասել է, թե կանայք չեն պատրաստվում ենթարկվել այդ կանոններին։
–Մենք չենք պատրաստվում հայհոյել, զենք վերցնել, թաղային հեղինակությունների հետ պայմանավորվել, բայց մենք պատրաստվում ենք միասին այս կոշտ ու կոպիտ կանոնների դեմ պայքարել, որոնք և՛ կնոջն են խոչընդոտում, և՛ տղամարդուն,–ասել է նա։
Նրա պնդմամբ՝ կիրթ տղամարդն էլ է նեղվում այդպիսի բարքերից։
«7օր»–ի հարցին, թե չէ՞ որ հաճախ նշվում է, թե քաղաքականությունը «անբարոյականություն» է, և շատ պատրաստված կանայք հենց իրենք են հրաժարվում այս դաշտ մտնել՝ «չկեղտոտվելու» համար, Թամարա Գևորգյանը պատասխանել է, թե դա պատճառահետևանքային կապից է։
–Երբ արդեն տարածված տեսակետ կա, որ քաղաքականությունը «անբարոյականություն» է, բնականաբար, դրա հետևանքը պետք է լիներ այն, որ կանայք խուսափեին մտնել այս դաշտ, բայց ես ուզում եմ մի հարց տալ այն տղամարդկանց, որոնք ասում են, թե քաղաքականությունը անբարոյականություն է, և կնոջ տեղը չէ. «Դուք ձե՞զ էլ եք այդպիսին համարում»։ Այս կարծրատիպը հորինել են տղամարդիկ՝ կանաց խոչընդոտելու համար,–ասել է նա։
Հարցին, թե ավելի շատ օրենսդրակա՞ն դաշտն է խոչընդոտում կանաց գործունեությանը, թե՞ հասարակության մեջ առկա կարծրատիպերը, Թամարա Գևորգյանը պատասխանել է՝ և՛ մեկը, և՛ մյուսը։
–Օրենսդրական տեսանկյունից պետք է կատարվի փոփոխություն, որովհետև մենք վավերացրել ենք մի շարք միջազգային պայմանագրեր՝ կապված կանանց իրավունքերի հետ, բայց դրանք այդպես էլ կյանքի չեն կոչվել։ Իրական խնդիրը, իհարկե, մշակույթն է՝ կարծրատիպերն են։ Եվ դրանք են պատճառը, որ կինն այսօր ունի այն սոցիալական դերը, ինչ ունի։ Մենք պետք է մաքրենք մեր միտքն ու հոգին,–ասել է նա։
Դուստրիկ Մխիթարյանն էլ հավելել է, թե բացի այն չափանիշներից, որ մարդ պետք է պատրաստված լինի և մտավոր կարողություններ ունենա որևէ պաշտոն զբաղեցնելու համար, պետք է որպես չափանիշ դիտարկվի նաև մաքրությունն ու բարոյականությունը։
–Եթե մենք կարողանանք ամրագրել այս չափանիշները, ամեն ինչ իր տեղը կընկնի,–ասել է նա։

7or.am