Աշխարհ

15.02.2021 12:10


Նովոսիբիրսկում և Տոմսկում ահաբեկիչներին ֆինանսավորող խումբ են ձերբակալել

Նովոսիբիրսկում և Տոմսկում ահաբեկիչներին ֆինանսավորող խումբ են ձերբակալել

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Նովոսիբիրսկի և Տոմսի մարզերի վարչությունները ձերբակալել են ՌԴ-ի քաղաքացու և մերձավոր արտասահմանի երկրներից մեկի քաղաքացու Ռուսաստանում արգելված «Քաթիբա Թաուհիդ վալ Ջիհադ» ահաբեկչական կազմակերպության ֆինանսավորման քերական գործի շրջանակում, ասված է Անվտանգության դաշնային ծառայության Նովոսիբրիսկի մարզի վարչության հաղորդագրության մեջ։

«Ռուսաստաանի Անվտանգության դաշնային ծառայության Նովոսիբիրսկի և Տոմսկի մարզերի վարչությունների կողմից Նովոսիբրսկում և Տոմսկում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ կասեցվել է Ռուսաստանի Դաշնությունում արգելված «Քաթիբա Թաուհիդ վալ Ջիհադ» միջազգային ահաբեկչական կազմակարպության միջտարածաշրջանային բջջի մասնակիցների հակաօրինական գործունեությունը, որոնք մասնակցել են ահաբեկչական գործունեության ֆինանսավորմանը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշված է, որ մերձավոր արտասահմանի երկրներնց մեկի քաղաքացու և Ռուսաստանի քաղաքացու նկատմամբ, որին Նովոսիբիրսկ են բերել Տոմսկի մարզից, հարուցվել է քերական գործ՝ Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 205.1-րդ հոդվածի 1.1 մասով («Օժանդակություն ահաբեկչական գործունեությանը»): Կասկածյալները 2020 թվականին փողեր են փոխանցել բանկային քարտերի, որոնք օգտագործվել են ահաբեկչական կազմակերպության կարիքների համար: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը