Աշխարհ

15.02.2021 19:40


Էյֆելյան աշտարակի գույնը 1968 թ.-ից ի վեր առաջին անգամ կփոխվի. այն կդառնա ոսկեգույն

Էյֆելյան աշտարակի գույնը 1968 թ.-ից ի վեր առաջին անգամ կփոխվի. այն կդառնա ոսկեգույն

Էյֆելյան աշտարակի գույնը 1968 թվականից ի վեր առաջին անգամ կփոխվի, հայտնում է Time Out թերթը` մանրամասնելով, որ այն կներկվի ոսկեգույն:

«Ավելի քան 50 տարի Էյֆելյան աշտարակը մի փոքր ժանգոտ էր թվում: Աշտարակը ներկված է դեղնաշագանակագույն՝ այն գույնը, որը նախընտրում էր հենց ինքը՝ Գուստավ Էյֆելը»,-գրված է Time Out-ում:

Ենթադրվում էր, որ Էյֆելը ընտրել է գույնը, քանի որ ցանկացել է, որ 324 մետր բարձրությամբ աշտարակը արտացոլի շրջապատող քաղաքի դեղնավուն կրաքարային ճարտարապետությունը:

Հաղորդվում է, որ աշտարակի վերանորոգման ժամկետը համընկնում է 2024 թվականի Օլիմպիական խաղերի հետ, որոնք անցկացվելու են Փարիզում: Այնուամենայնիվ, նախքան աշտարակը ներկելը, հին ներկի 19 շերտը պետք է հեռացվի, ինչը զգալիորեն կնվազեցնի ամբողջ կառույցի քաշը: Փարիզի գլխավոր տեսարժան վայրը բաղկացած է 18 հազար մետաղական մասերից, որոնք իրար են ամրացված 2.5 միլիոն մեխերով: Որպես կանոն, ներկելու համար օգտագործվում է 60 տոննա ներկ: Աշտարակը ներկվում է յոթ տարին մեկ, սակայն ոչ այնքան գեղեցկության, որքան մթնոլորտային ազդեցությունից պաշտպանելու նպատակով:

Էյֆելյան աշտարակի վերափոխումը կարժենա մոտավորապես 50 միլիոն եվրո: Նոր «հանդերձանքը» պատրաստ կլինի 2022 թվականին: Աշտարակը, 2024 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ ծառայելու է որպես եռամարտի և բաց ջրային լողի միջոցառումների ֆոն: Ենթադրվում է, որ շրջակայքում կայանալու են նաև մի շարք շոուներ, համերգներ և այլ զվարճություններ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը