Աշխարհ

15.02.2021 18:10


Սիրիայի հյուսիս-արևմուտքում բախվել են թուրքամետ խմբավորումներ. կան զոհեր և վիրավորներ

Սիրիայի հյուսիս-արևմուտքում բախվել են թուրքամետ խմբավորումներ. կան զոհեր և վիրավորներ

Անցնող հանգստյան օրերին Սիրիայի հյուսիս-արևմուտքում բախվել են Թուրքիայի աջակցությունը վայելող երկու զինյալ խմբավորումներ՝ բռնությունների նոր ալիք առաջացնելով Հալեպ նահանգի արևմտյան ծայրամասում: Այս մասին հայտնում է almasdarnews.com թերթը:

Համաձայն Հալեպի նահանգապետարանի տարածած հաղորդագրությունների, բախումները բռնկվել են «Ժաբհաթ ալ-Շամիայի» (Լևանտի ճակատ) և «Ժեյշ ալ-Իսլամի» (Իսլամի բանակ) խմբավորումների միջև՝ Աֆրինի շրջանում, ինչի հետևանքով մի շարք թաղամասերում հրազենային փոխհրաձգություն է տեղի ունեցել:

Աֆրինցի մի բնակիչ շաբաթ RT Arabic-ին ասել է. «Թուրքիայի աջակցությունը վայելող խմբավորումների միջև այս բախումները պայմանավորված են քաղաքի բնակիչների գույքի բաժանման հարցում նրանց տեսակետների տարբերության հետ»: Նա հավելել է. «Ժաբհաթ ալ-Շամիայի» անդամները «Ժեյշ ալ-Իսլամի» Լիբիայից եկող մի շարք զինվորականներից առգրավել են գումար, որից հետո բախումներ սկսվեցին»:

Սիրիացի ակտիվիստների պնդմամբ` «Ժեյշ ալ-Իսլամի» երկու անդամներ սպանվել են և մոտ 12-ը վիրավորվել են քաղաքի կենտրոնում գտնվող նախկին շտաբի վրա «Ժաբհաթ ալ-Շամիայի» ձեռնարկած հարձակումների հետևանքով:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը