Լրահոս

19.11.2010 09:19


Արամայիս Միրզախանյան. «Ազատություն խմբագիր Նիկոլ Փաշինյանին»

Միանալով Հայաստանի առաջադեմ  թերթեի խմբագիրների ու մտավորականության պահանջներին, ցանկանում եմ Նիկոլ Փաշինյանին օր առաջ տեսնել ազատության մեջ:

Ասելու շատ բան չկա... Լրագրողին բանտարկել ու մեկուսացնել հասարակությունից, ինքնին ամեն ինչ ասում է՝ վախենալ նրա խոսքի ու գրչի զորությունից:

 Մեր հիշողության մեջ դեռ թարմ է.  Երբ Չիլիի Ֆաշիստները տապալեցին երկրի օրինավոր իշխանությանը, առաջին  «անհետաձգելի»  քայլը եղավ Սանթյագո դե Չիլիի հրապարակում հրկիզել Լատինական Ամերիկայի մեծ բանաստեղծ Պաբլո Ներուդայի գրքերը: Մայրաքաղաքի ֆուտբոլի ստադիոնում ժողովրդի կողմից սիրված տրուբադուր Վիկտոր Խարայի մատները ջարդեցին,  և ապա գնդացրի կրակահերթով խլացրին նրա արդարություն պահանջող երգի ձայնը...

Սփյուռքի մտավորականները անտարբեր չեն աշխարհում կատարվող անարդարությունների նկատմամբ և աչալուրջ հետևում են, թե  ինչ է կատարվում  իրենց հայրենիքում՝ Հայաստանում:

Հրապարակում

վառում են գրքեր

բանաստեղծության:

 Հեռու հրապարակից,

կշտացած զենքի տակ

թաղում են բանաստեղծին:

 Երկունք ապրած բառեր

կրակ կուլ տալով

ինքնասպսնվում են:

 Բանտի պատերը

փոր են տալիս քո քաղաքում:

Գնդակահարում են անգամ

հաշմանդամներին,

և յուրայիններիդ կրծքի արյունից

ժանգոտում են փշալարերը:

 Գրքերդ վառողների

որդիները շուտով

անգիր պիտի անեն

և արտասանեն այրող բառերդ

իրենց դժբախտ հայրերի

շիրիմների վրա:

Սփյուռքահայ բանաստեղծ՝

Կարիկ Պասմաճեան

«ԲԱԼԵՆԻ» ամսագրի նախկին հրատարակիչ՝

Արամայիս Միրզախանյան

Շվեդիա, Սթոքհոլմ

Այս խորագրի վերջին նյութերը