Աշխարհ

15.02.2021 10:05


Սպիտակ տան մոտ իրավապահները ձերբակալել են զինված կնոջ, որը ցանկացել է Բայդենին նամակ փոխանցել. Daily Mail

Սպիտակ տան մոտ իրավապահները ձերբակալել են զինված կնոջ, որը ցանկացել է Բայդենին նամակ փոխանցել. Daily Mail

ԱՄՆ-ում իրավապահները Սպիտակ տնից ոչ հեռու ձերբակալել են կնոջ և տղամարդու, որոնց մեքենայում լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել, գրում է Daily Mail-ը։

Նշվում է, որ նախօրեին 66-ամյա կինը մոտեցել Է Սպիտակ տան մոտ գտնվող հսկիչ անցագրային կետին։ Նա իրավապահներին հայտնել է, որ ցանկանում է նամակ փոխանցել երկրի նախագահ Ջո Բայդենին։

Իրավապահները խուզարկել են նրա մեքենան, որը կայանված է եղել նստավայրի մոտ, և այնտեղ լիցքավորված ատրճանակ են գտել։

Կինը ձերբակալվել է։ TMZ պարբերականը հաղորդում է, որ զենքը գրանցված չի եղել, իսկ գործի հետաքննությամբ զբաղվում է ԱՄՆ գաղտնի ծառայությունը, որն ապահովում է Սպիտակ տան պահպանությունը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը