Լրահոս

20.05.2011 11:25


Կառավարությունը կքննարկի

Այսօր ՀՀ կառավարության նիստում կքննարկվի ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված որոշումների նախագծերի փաթեթը, համաձայն որի սահմանվելու են անհրաժեշտ ընթացակարգեր «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքի եւ «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրառությունն ապահովելու համար` նպատակ ունենալով պաշտպանել ստեղծագործող անձանց իրավունքները և նպաստել ստվերային շրջանառության ծավալների բացահայտմանը:

Նախագծով Oրենքի կիրառության լիազոր մարմին է ճանաչվելու ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն, որը որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում պետք է հաստատի հսկիչ նշանների (դրոշմապիտակների) նմուշները (էսքիզները), ինչպես նաև սահմանի հսկիչ նշանների (դրոշմապիտակների) ձեռքբերման հայտի եւ նախկինում ձեռքբերված հսկիչ նշանների (դրոշմապիտակների) օգտագործման մասին հաշվետվության ձեւերը:

2011 թվականի համար Հայաստանի Հանրապետություն ներմուծվող, ինչպես նաև երկրի ներսում արտադրվող հսկիչ նշանների (դրոշմապիտակների) առավելագույն արժեքն առաջարկվում է սահմանել 25 դրամ: Սահմանվող կարգի համաձայն` ֆիզիկական անձինք անձնական օգտագործման նպատակով Հայաստանի Հանրապետություն կարող են ներմուծել առավելագույնը թվով 10 տեսաձայնային մագնիսական կրիչներ, որոնց վրա Օրենքի համաձայն հսկիչ նշանի առկայությունը պարտադիր չէ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին  

Այս խորագրի վերջին նյութերը